Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը շրջանցեց`«Ինչո՞ւ Մարտի 1-ի ժամանակ Հայաստանի ընդդիմության կողքին չէիք» հարցը

Դեկտեմբեր 12,2013 17:32

Այսօր Երեւանում անցկացվող «ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովից հետո» համաժողովի ժամանակ մասնակիցներից մեկը Հայաստանում Գերմանիայի լիազոր դեսպան Ռայներ Մորելից հետաքրքրվեց` ինչո՞ւ են ամերիկացիները, եվրոպացիները, մասնավորապես Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, Եվրամայդանում ընդդիմության կողքին, իսկ Հայաստանում «Մարտի 1» եղավ, բայց ընդդիմության կողքին չկանգնեցին, ինչո՞ւ եք տարբերություն դնում:

«Ես կարծում եմ, որ այնտեղ վառվող հարց կա: Վտանգը` սխալ ուղղությամբ շարժվելու կա եւ վտանգը այնքան մեծ է, որ եվրոպացի քաղաքական գործիչները պարտավորություն ունեն այնտեղ լինել եւ փորձեն իրավիճակը հարթել, հանգստացնել: Բայց սա չի նշանակում, որ մենք չենք ներգրավված այլ երկրներում: Կարծում եմ` իմ ասածի արդյունքն է Հայաստանի հետ կապված հայտարարությունը Վիլնյուսում; Մենք ունենք համատեղ հայտարարությունը` շարունակելու ենք մեր պարտավորություններն իրականացնել, եթե Հայաստանը ցանկանում է դա անել, պետք է պարզենք` ինչ ձեւով: Այնպես որ, այդ ներգրավվածությունը կա»,- պատասխանեց պարոն Մորելը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 Reuters-ի լուսանկարում՝ Գերմանիայի ԱԳ նախարարը դեկտեմբերի 4-ին այցելել էր ուկրաինացի ցուցարարներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031