Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտու եթերում մի հեռուստաալիք զիջեց ադրբեջանականին

Դեկտեմբեր 16,2013 12:39

Դեկտեմբերի սկզբից Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում այլեւս չեն հեռարձակվում Հ2 հեռուստաընկերության հաղորդումները: «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերության Տավուշի մարզի աշխատակիցներից տեղեկացանք, որ հայկական 2-րդ հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է՝ այդ հեռուստաալիքը Տավուշի մարզում կհեռարձակվի միայն մարզկենտրոնում եւ առողջարանային քաղաքում, այսինքն՝ Իջեւանում եւ Դիլիջանում:

Հ2 հեռուստաընկերությունը 2001թ.  արտոնագիր է ստացել, որի շնորհիվ հեռուստաընկերության հաղորդումները սփռվել են Հայաստանի տարածքի 95 տոկոսում: Հ2 հեռուստաընկերությունը, ի թիվս այլ հաղորդումների, հեռարձակում է ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղերը: Տավուշի մարզի սահմանագոտու ֆուտբոլասերները զրկվեցին այդ հանդիպումները դիտելու հնարավորությունից:

Նշենք, որ Նոյեմբերյանում եւ Բերդում ֆուտբոլասերները հնարավորություն ունեն Հանրային հեռուստաընկերությամբ հետեւելու Ռուսաստանի Պրեմիեր լիգայի, «Արմենիա» հեռուստաընկերությամբ՝ Բունդեսլիգայի առաջնությանը: Մյուս երկրների ֆուտբոլային առաջնությունները հեռարձակող հեռուստաընկերությունները Տավուշի սահմանագոտու եթերում չկան :

Նոյեմբերյան քաղաքի բնակիչները մեզ բողոքել են, որ եթերում Հ2-ի տեղն արդեն զբաղեցրել է ադրբեջանական մի հեռուստաալիք: Մենք խնդրի առթիվ զանգահարեցինք Հ2 հեռուստաընկերություն: Սակայն տնօրինության աշխատանքային հեռախոսահամարին բազմաթիվ, տարբեր օրերի կատարած մեր զանգերին պատասխանող չկար:

Հավելենք, որ ներկայումս Տավուշի սահմանամերձ տարածքում հեռարձակվում են լավագույն դեպքում 4- 5 հեռուստաալիքներ, մինչդեռ Երեւանում եւ Արարատյան դաշտի բնակավայրերում դրանք տասնյակներով են հաշվվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ijevanci says:

    Տավուշում ամեն օր մի տհաճ նորություն է,որ մեր տարածքում տեղեր կան,որ ադրբեջանական ալիքներն ավելի լավ են հեռաարձակվում,քան հայկականը՝ անվիճելի փաստ է,հիմա էլ այս մեկը գումարվեց:Ոչ տեր կա,ոչ մտածող:Առավոտյան արթնանում ես ու մտածում՝ գոնե այսօր մի լավ նորություն կլինի?Այսպես որ շարունակվի Տավուշն ամբողջովին կդատարկվի:

  2. nver says:

    տերովին տերնա տարել անտերին գելն ովա մեր մասին մտածում մարզփետն թե նրա տաղանդավոր խոռհրդականն

  3. Վահագն Թամրազյան says:

    Ադրբեջանցիները Տավուշի մարզում ճանապարհները կրակի տակ պահելով, գործնականում հասան նրան, որ որոշ ճանապարհահատվածներ փակվեցին: Հիմա էլ մենք մեր ձեռքով հեռուստահաճախականությունն ենք տալիս ադրբեջանցիներին:

  4. Garegin says:

    Իմ կարծիքով ստեղծված իրավիճակի արմատները մի փոքր այլ հարթության վրա են գտնվում: Ինչ վերաբերվում է մարզի տարածքում մեկը մյուսի հետևից տարբեր հաճախականություններով առկայծող խնդիրներին, ապա դրանք միայն խոսուն փաստեր են, որոնք վկայում են Տավուշի մարզպետի ապաշնորհ գործելաոճի մասին: Եթե նայելու լինենք կառավարության կողմից վերջին տարիներին մարզին հատկացված գումարներին, ապա դրանք իսկապես խոսուն են, սակայն երբ այդ թվերի տակ փորձում ենք առարկայականացված գործեր փնտրել, պատկերը էականորեն փոխվում է: Հ2, ճանապարհահատվածի վրա կրակոց, աշխատատեղերի կտրուկ անկում, արտագախթ, փոշիացված գումարներ և այլն, սրանք են բարեկամա-խնամիական քաղաքականության հետևանքները, որը վերջին 14-15 տարիներին մարզպետ Ա.Ղուլարյանն է իրականացրել, բնականաբար կառավարությունում նստած իր հովանավորների օգնությամբ:

  5. Aram says:

    Օրեր առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում կազմակերպած մամլո ասուլիաի պահին, իր ձեռքի տակ ունենալով Հ2 հեռուստաընկերության հեռարձակման դադարեցման վերաբերյալ նամակը, հայրենասիրություն էր քարոզում ու ներկայացնում, որ ամեն ինչ շատ լավ է, բացառությամբ մի քանի երիտասարդի կողմից մեկ բաժակ ջրի մեջ ինչ-որ փոթորիկներ սարքելու փորձին: Եթե Տավուշի մարզպետը գաղափարախոսությունից գաղափար ունենար, ապա Արմեն Գևորգյանի այցելության ժամանակ Հ2 հեռարձակման հարցը կբարձրացներ, առավել ևս, որ վերջինս ուղակիորեն կապ ունի այդ հեռուստաընկերության հետ: Երևի թե երկու արմենների համար էլ ճանապարհաշինարարությունից սպասվելիք ՞ատկատները՞ առավել կարևոր էին, քան Հ2 հեռարձակման դադարեցումը:
    Մարդկանց մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Տավուշի մարզպետն աշխատավարձը հարևան հանրապետությունից է ստանում:

  6. marat says:

    Թվում է մանր, անախորժ, պատահական միջադեպ է,որը մեկ զանգով վերացվելու է:
    Բայց մեր առօրյան գերհագեցած է մանր ու մեծ լուծում չստացած,անտարբերության
    մատնված խնդիրներով,որոնց հորձանուտում խեղդվում է հասարակ կենցաղով ապ –
    րող տավուշեցին,իսկ մարզպետը իր թիմով կարծես գտնվում է տարածա-ժամանա –
    կային այլ չափումներում,անդրհայելային,կոնվերտացված միջավայրում,որտեղ մուտք
    կարելի է գործել միայն տարադրամային փաթեթավորումով:

  7. hovhannes says:

    Ա.Ղուլարյանը Տավուշի մարզի կյանքին հետևում է Աղստևի ափին գտնվող օֆշոր-
    ներից և նրան անիմաստ,ճղճիմ հարցերով,խնդիրներով անհանգստացնում են մեկ
    Տավուշի երիտասարդները, մեկ լրագրողները կամ մի ենթաշրջանի 15 համայնքա-
    պետերը:Հարգարժանին հետաքրքրում են միայն հիմնահարցերի լուծման համար
    հատկացված ֆինանսների ,,օտկատները,,:

  8. ԲՂԴՈ says:

    Արա էս հոգնածից ինչ եք ուզում,եթե իրա խորհրդական Լ.Չիբուխչյանը իր խորհրդով ադրբեջանցի բաջու է գովերգում գիրք ձոնելով ,ապա մեր ղուլը սաղի կանալնին եթե փակելա,բա Հ2-ը ինչա ,որ չփակի:Հ2-ը հետը փայը կկիսի ` էլի կբացի,այ էտենց են մեր փոշտի թաղցիք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031