Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Գոնե Ռոբերտ Քոչարյանը արտահայտվում էր, Սերժ Սարգսյանը ընդհանրապես ոչինչ չի ասում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2013 13:07

Այսօր «Մեդիա կենտրոնում» մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետներն ամփոփեցին տարին:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ միջազգային զեկույցներում ՀՀ-ի նկատմամբ գնահատականները դրականորեն չեն փոխվում.

«Տարեցտարի մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում հիմնովին չի փոխվում: Խստացումներն էլ համընկնում են նախագահական ընտրությունների հետ: Սա քաղաքական համակարգի արդյունք է և ոչ թե քաղաքական կամքի: Դատարանները գործող իշխանության շարունակությունն են ու ենթական և մենք չենք կարող արդարություն փնտրել դատարանում, քանի որ այն գոյություն չունի»:

«Լրագրողներ հանուն իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը խոսեց այն մասին, թե ինչպիսի կոպիտ խախտումներով են ընթանում նախաքննությունները. «Մի վարկած են հորինում և դրա շուրջ քննություն տանում: Օրինակ՝ այժմ Վերաքննիչ դատարանում քիմիկոսների հարցով գործ է գնում, որտեղ նրանք էլեկտրաշոկի և այլ ահավոր խոշտանգումների են ենթարկել, ոստիկանությունը որևէ արձագանք չի տվել»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ամփոփեց. «Այս տարի լրագրողների իրավունքների խախտումների քանակը միայն ինը ամսվա տվյալներով ավելի շատ է, քան 2012-ին ամբողջովին. 2012-ին այդ դեպքերը չորսն էին, իսկ այս տարի ինը ամսվա կտրվածքով՝ յոթ: Այս տարի ինքը ամսվա կտրվածքով լրագրողների նկատմամբ ճնշումները 49-ն են, իսկ անցյալ ողջ տարվա ընթացքում՝ 35: Ավելացել է նաև դատական գործերի քանակը ընդդեմ ԶԼՄ-ների, եթե նախորդ տարիներին ինը, ապա այս տարի 20 գործ է գրանցվել»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ ստեղծված բացասական պատկերի համար պատասխանատվություն են կրում ոչ միայն ՀՀԿ-ն, այլև բոլոր մյուս քաղաքական ուժերը՝ բացառությամբ «Ժառանգության» մի քանի պատգամավորի ու հավելեց. «Սերժ Սարգսյանի և նրա հպատակների դեպքում պետք է խոսել ոչ թե քաղաքական կամքի բացակայության, այլև անպատասխանատվության և ցինիզմի մասին: Նման արհամարհական վերաբերմունք իր քաղաքացիների նկատմամբ ինչպիսին վարչակազմ է դրսևորում, չենք ունեցել: Անգամ Ռոբերտ Քոչարյանը այդպես չէր վարվում, գոնե նա արտահայտվում էր ասում էր՝ ով է իսկական տղամարդը և այլն: Այս մարդը՝ Սերժ Սարգսյանը, ընդհանրապես ոչինչ չի ասում»:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանն էլ նշեց, թե հուսահատություն կա քաղաքացիների շրջանում ու իրենք լիազորություններ չունեն: Այնուհետև շեշտեց. «Ամբողջ տարվա մեջ ընդամենը քսանյոթ անձնավորություն է դիմել ԱԺ: Անունը կա ամանումը չկա, դիմումները տալիս են և գործունեություն ենք ծավալվում, բայց մենք ոչինչ անելու իրավունք չունենք»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031