Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորները տապալեցին «գազային» պայմանագրի քվեարկությունը

Դեկտեմբեր 20,2013 18:34

Ժամը 18:00-ին խորհրդարանում պետք է քվեարկության դրվեր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Պատճառն այն էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներին չկարողացան բերման ենթարկել՝ քվեարկությունը կազմակերպելու համար:

Հետաքրքիր է, որ օլիգարխ պատգամավորները` Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը եկել էին, հետո ստիպված եղան հեռանալ: Ընդդիմադիր պատգամավորները հիմնականում ներկա էին: Մոտ տաս րոպե Հովիկ Աբրահամյանը կոչ արեց պատգամավորներին ներկայանալ դահլիճ: Տեսնելով, որ ՀՀԿ-ականները չեն գալիս՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց համաձայնագիրը քվեարկության դնել վաղը՝ ժամը 12:00-ին: Երբ դահլիճում դժգոհողներ եղան, ԱԺ նախագահը ասաց. «Իմ լիազորությունները մի ստանձնեք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031