Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի ելույթը՝ առանց խմբագրումների

Դեկտեմբեր 21,2013 19:28
Galust Sahakyan

Ազգային ժողովի արտահերթ նիստին, երեկ, երբ խորհրդարանը պետք է քննարկեր ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, որի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը վաճառվում է ռուսական «Գազպրոմին», ընդդիմության սուր ելույթներից հետո ՀՀԿ խմբակցության անունից խոսեց այդ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ներկայացնում ենք այդ ելույթը՝ առանց խմբագրումների:

«Դուրս է գալիս, որ բոլոր պետության կառույցները պիտի վերացնենք, նաեւ Սահմանադրական դատարանը, որովհետեւ ընդդիմություն նշանակում է սուրբ, աստծո կողմից տրված շնորհ… Էդ է… Լեզուն ոսկոր չունի, Աստված էդպես է արարել մարդուն, բայց Աստված մարդուն նաեւ ուղեղ է տվել, որպեսզի լեզվի միջոցով կարողանա արտահայտվել, առավել եւս անտիկ աշխարհում, երբ  մարդու իրավունքների ազատ խոսքի ամբողջ ծավալներով մեր ժամանակներն է հասել, էն ժամանակ չէին մտածում  որ հիվանդ, անհեթեթ խոսքը, էսպես, երբ ուղեղը սիստեմատիկ չի կարողանում գործել, անհեթեթություններ է դուրս տալիս: Մեր ժամանակները ծնել է նաեւ փանջունիներ՝ դավաճաններ… չգիտեմ ինչեր, ինչեր.. Ա՛յ աղերսվող որակ, դու էդ ի՞նչ ես դառել, ընդամենը կարող ես ծանրաձողին մոտենալ 20 կիլո բարձրացնել, 100 կիլոյի խոսք ես ասում, էդ ո՞նց ես բարձրացնելու, ո՞նց ես անելու… էդ հանկարծ մեկ էլ տեսնում ես հիստերիայի մեջ… էս հիվանդանոց չի, ես էլ հոգեբույժ չեմ…

Սրանց թվաց, թե եթե արձագանքներ չի լինում խմբակցությունից քաղաքական մեծամասնության, ինչ ուզենան՝ կարան խոսեն, խոսքի մի ապտակը բավական է, որ փոշիանանք… Խոսք եք ասում՝ ասեք, որ դուք դեմ եք դրան, մի մտածեք, որ մենք վտանգներ չենք տեսնում, մի մտածեք, որ դա փոքր պատասխանատվություն է: Իհարկե,  եթե դու գործարքի մեջ ես մտնում, պիտի կարողանաս դրանից հետո ավելի լավ գործել, որպեսզի ավելի շահեկան իրավիճակի մեջ ընկնել: Ընդամենը վաճառքի խնդիր է՝ մեր բաժնեմասը վաճառում ենք Ռուսաստանին, մինչդեռ քննարկումներ են անում՝ պարտք ենք, պարտք չենք, քանիսով ենք վաճառում, դե հիմա բերել ենք դրա համար օրենքով ենք  ամեն ինչ անում:

Հապշտա՜պ… էս երկու ամիս ծուղրուղու ենք կանչում գազի վերաբերյալ, էդ ո՞նց եղավ հաշտապ, լսումներ ենք արել, դուք տեսաք՝ մերոնք էլ, մեզանից էլ մտահոգություններ ունեն՝ արձանագրային տեքստում, գաղափարների մեջ, որը արտահայտեցին, այսինքն ռեալ քննարկում է գնում: Բայց ելույթներ կան… էստեղ էթիկայի հանձնաժողովի խնդիր էլ չկա, ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են, եւ ես ասում եմ հետեւյալը. չեմ վախեցնում , չափներդ ճանաչեք, եթե չափից դուրս եք գալիս, անչափ չեք դառնում , տենց բան չկա, հլա ձեր  ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք… է՛, չե՞ք ուզում՝ մի քվեարկեք, դեմ քվեարկեք… Իսկ եթե հանկարծ ընկնենք ձեր խելքին՝ կա թե չկա , էդ էլ անհայտ ա, ու հանկարծ ձախողվի էս ամեն ինչը, նոր մի որակ ստեղծվի, դո՞ւք եք գալու պատասխան տաք…

Ժամանակին Ղարաբաղն էիք ծախում, էսօր արդեն խոսում եք, որ ստրկանում է մեր ժողովուրդը, որ մենք դավաճաններ ենք, որ չգիտեմ ինչ… սա մեր էներգետիկ հզորացման աղբյուրն է, մենք անվտանգ ենք դառնում: Բա ի՞նչ, մտածում եք՝ Ռուսաստանը պիտի ասի… ոնց որ դուք եք ասում՝ մեր բարեկամ երկիր, էդ բարեկամ երկիր հասկացողությունը մի քիչ լիրիկական ժանրից է, դու պետության հետ գործ ունես:

Դու տարածաշրջանի ամենաէժան գազն ես ստանում, հիմա եթե դու իշխանությունից խռովել ես, կամ երկրի նախագան եսիմ քու ազգին կամ ինչին եսիմ ինչ-որ մի բան է արել կամ չի արել, բերում դու էստեղ մեջ ես դնում: Հլը դու քո էդ բանը էդ ճիվաղային արտաքինով հլը մտածի, էս անկախությունը տենց օդից չի եկել, է՜, արդեն սկսել եք էն հայկական էդ լեգենդար իրավիճակներն էլ բերել կաղապարացնել ձեր նեղ ու փոքրակից, փոքր սրտի մեջ ամբողջացնել եւ հասարակությանը մատուցել, ժողովրդի բան եք դարձել, հա՞, դոշ եք ծեծում, որ սիրում եք, հարգում եք ժողովրդին, առանց ժողովրդի չեք կարող ապրել, էրկու-իրեք հոգի քաղաքացիական նախաձեռնողներ եք տեսնում, տասնհինգ հատ դրոշով կանգնում եք, թե՝ սրանք մեր մարդիկ են, հեսա տեսեք ձեզ ինչ ենք անելու: էդ ամեն ինչը մենք անցել ենք:

Զուսպ եղեք, եւ եթե ուզում եք որպեսզի ինչ-որ ձեւով օժանդակած լինեք, ոչ միայն դուք մի ոգեւորվեք, այլեւ ժողովրդին մի խաբեք: Ժողովուրդը էսօր գազ պիտի ստանա: Ձեր ասելով՝ դա թանկ է, ես էլ ասում եմ՝ դա տարածաշրջանի ամենաէժան գազն է , մի անընդհատ կուտակեք ժողովրդին: Մարդիկ 37 տոկոս ձեն վերցրեցին, խաբեցին ժողովրդին, դարձրեցին եսիմ ինչի ճիրան, էսօր եկել ստե բարբառում են, բաներ են խոսում: Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել, երբեք չեմ գայղթակղվել, էնպես որ մտածեք, որ օրինագիծը պետք է անցնի»:

Սղագրեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Տեսանյութը՝ «Ա1+»-ի:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տիգրան Դավուդյան says:

    Հրաշալի ելույթ.-«Հլը դու քո էդ բանը էդ ճիվաղային արտաքինով հլը մտածի, ժողովրդի բան եք դարձել»:

  2. Պետո says:

    ՀՀԿ գլխավոր գաղափարախոսի, մտքի իսկական գիգանտի ելույթ! Խորհրդարաններ ու պատգամավորներ կուգան ու կերթան, գազի-մազի հարցեր այս ու այն կերպ կկարգավորվեն, կմոռացվեն, սակայն իրապես ափսոս կլինի եթե այսպիսի երգիծական “գոհարներ” կորսվեն! Ողորմածիկ Չեռնոմիրդինն ինչ՜ էր մեր այս բնատուր տաղանդի եւ անկրկնելի անհատականության համեմատ!

  3. artur says:

    Գալուստ սահակյանին արդյոք հնարավոր էստիպել որ կարդա իր գրածը և ազնվորեն խոստովանի , թե սարսաղստանի որ նահանգի բարբառով է գրել:Ես օրինակ վոչ մի իմաստաորված նախադասության չհանդիպեցի ու շատ ամաչեցի հաերենի համար:Գուե մեր լեզուն բավականաչափ ճկուն չի բարտ ու նուրբ մտքեր արտահայտելու? Հաստատ գիտեմ վոր Տերյանը ինձ հետ չեր համաձայնի

  4. Գարեգին says:

    Իբր ինչ ասեց էս կացին ախպերը… Տո դու հլա մի հատ բան արա, քեզ նայի, . Սերժը չլնի` կողքիդ նստածները քեզ կտրորեն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031