Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքի 1-ին զանգվածում միմյանց են բախվել «Ֆոլկսվագեն գոլֆ» և «Սենս» մակնիշի ավտոմեքենաները

Հունվար 01,2014 20:57

Հունվարի 1-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ «Ելակ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահատված հանգամանքներում բախվել են «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 18SO235 պետհամարանիշի և «Սենս» մակնիշի S7163 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Սենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1966թ. ծնված Ա. Խ.-ն և «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները Ա. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, վերջինս հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հրաժարվել է բուժօգնությունից:

 

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031