Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլգոգրադի մահապարտներին նախապատրաստել են Հյուսիսային Կովկասում. Interfax.ru

Հունվար 02,2014 18:45

Վոլգոգրադում ահաբեկչական երկու գործողությունների նախաքննության ընթացքում պարզվել է, որ ռումբերը պայթեցրած մահապարտ ահաբեկիչները քաղաք են եկել Հյուսիսային Կովկասից. Այս մասին հաղորդել է ուժային մարմիններում «Ինտերֆաքսի» աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը պատմել է. «Ուրվագծված է ահաբեկչության հանգամանքների նախնական պատկերը: Նախնական տեղեկատվության համաձայն, հօգուտ որի վկայում են մի շարք հանցանշաններ՝ մահապարտ ահաբեկիչները, որոնք գործադրել են ռումբերը Վոլգոգրադի երկաթուղային կայարանում եւ 15 տրոլեյբուսում՝ նախապատրաստություն էին անցել ոչ թե Վոլգոգրադի շրջանում, այլ տարածաշրջան էին ժամանել, ենթադրաբար՝ արդեն ունենալով իրավիճակն ապակայունացնելու եւ մեծ քանակությամբ զոհերով ու վիրավորներով ինքնապայթեցում կատարելու հստակ հանձնարարական»:

Աղբյուրը հստակեցրել է, որ նախնական տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչներին նախապատրաստել են ՌԴ հյուսիսկովկասյան տարածաշրջաններից մեկում, որտեղ դաշնային ուժերը շարունակում են ակտիվորեն չեզոքացնել «բանդիտական ընդհատակի» մասնակիցներին:

Հիշեցնենք, որ 34 մարդ է զոհվել, իսկ տասնյակները վիրավորվել են Վոլգոգրադում ահաբեկչական երկու գործողությունների հետեւանքով: Դեկտեմբերի 29-ին ահաբեկիչները պայթյուն էին կազմակերպել երկաթուղային կայարանում, իսկ հաջորդ օրը պայթեցրին տրոլեյբուսը՝ ուղեւորներով:

ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ հինգշաբթի օրը Մոսկվայի եւ Վոլգոգրադի հիվանդանոցներում մնում էին դեռ 62 վիրավորներ, որոնցից հինգը ծայրահեղ ծանր վիճակում են:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031