Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանում ավտովթարի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 02,2014 19:45

Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը Մումբայ քաղաքից մոտ 160 կիլոմետր հեռավորության վրա ավտոբուսի՝ բեռնատարին բախվելուց հետո։

Ոստիկանության վկայությամբ՝ ավտոբուսը 40 ուղևորի էր տեղափոխում, և տեղում սկսվել են փրկարարական աշխատանքները, փոխանցում է Associated Press լրատվական գործակալությունը։

Հնդկաստանում հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ մեքենաները վատ վարելու, ճանապարհների կամ մեքենաների վատ վիճակի պատճառով։ Ամեն տարի ավտովթարների հետևանքով երկրում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում։ Միայն 2012 թվականին, մասնավորապես, Հնդկաստանում ավտովթարները 140 հազար մարդու մահվան պատճառ են դարձել, վկայում են երկրի կառավարության պաշտոնական տվյալները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031