Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարար Քերին շարունակում է բանակցություններն Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդների հետ. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 03,2014 20:05

«Մենք արդեն հինգ ամիս է, ինչ բանակցություններ ենք անցկացնում: Մենք միշտ գիտեինք, որ խաղաղության հասնելու գործընթացը երկարատև է և բարդ: Այն սակայն անհնարին չէ». Քերրի

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին շարունակում է բանակցությունները Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության առաջնորդների հետ՝ հույս ունենալով, որ նրանք կկարողանան մոտակա ժամանակներում համաձայնության հասնել խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ:

Արտգործնախարար Քերին ուրբաթ օրը հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որից հետո ուղևորվել է Հորդանան գետի արևմտյան ափ՝ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններ անցկացնելու համար:

Քերրի և Նեթանյահուի միջև նախօրեին կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ի արտգործնախարարը լավատեսություն է արտահայտել «երկու կողմերի միջև տարաձայնությունները շտկելու և պարզաբանելու հնարավորություն տվող գործարքի հասնելու» շուրջ:

«Մենք արդեն հինգ ամիս է, ինչ բանակցություններ ենք անցկացնում: Մենք միշտ գիտեինք, որ խաղաղության հասնելու գործընթացը երկարատև է և բարդ: Այն սակայն անհնարին չէ», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031