Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արդեն 12 երկիր է հրաժարվել մասնակցել Եվրատեսիլ-2014-ին

Հունվար 06,2014 19:05

«Եվրատեսիլ-2014» մրցույթը, հնարավոր է, ձախողված լինի: Եվրոպայի երգի գլխավոր մրցույթին արդեն հրաժարվել են մասնակցել 12 երկրներ: Նրանք բոլորը պատճառաբանում են ֆինանսական խնդիրները:

Ըստ ugnovosti.ru-ի՝ մրցույթում ներկայացուցիչներ չեն ունենա  Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան ու Լյուքսեմբուրգը, Բուլղարիան, Կիպրոսը, ինչպես նաեւ չեն լինի երգիչներ Բոսնիայից եւ Հերցոգովինայից, Սերբիայից, Մոնակոյից եւ Անդորրայից:

Այս տարվա մրցույթին, ըստ rostovdrive.ru-ի՝ չի մասնակցի նաեւ Թուրքիան:

Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվելու է այս տարվա գարնանը Դանիայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031