Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը նախագահի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրները. Tert.am

Հունվար 11,2014 23:10

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը  Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված` հանրությանը հուզող խնդիրները և կներկայացնի առաջարկներ։ Tert.am-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը դժվարացավ հայտնել, թե հանդիպումը երբ տեղի կունենա։
«Դեռ չենք պայմանավորվել հանդիպման մասին, բայց մենք պարբերաբար հանդիպում ենք, և առաջին իսկ հանդիպման ժամանակ անպայման անդրադառնալու ենք այդ հարցին, որովհետև կարծում եմ` այն շատ կարևոր է հասարակության համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Մեր դիտարկմանը, թե շուրջ մեկ ամիս առաջ խորհուրդը դիմել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին` հարցի շուրջ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հորդորով, արդյո՞ք որևէ պատասխան ստացել են, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Մեր հարաբերություններն ի պաշտոնե այնպիսին չեն, որ մենք դիմում ենք ուղարկում, պետք է պատասխան ստանանք. մենք ուղղակի առաջարկություն ենք արել»։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբանղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031