Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՕՀՊՄՔ-ն ամփոփեց մրցաշրջան 2013-ը ( լուսանկարային ռեպորտաժ)

Հունվար 12,2014 20:13

Երեկ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որը Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մատակարարներից մեկն է հանրապետությունում, ամփոփեց իր սաների՝ անցած տարվա ցույց տված մարզական արդյունքները:OLYMPUS DIGITAL CAMERA

  Հուրախություն մարզական-ուսումնական այս հաստատության տնօրինության, 2013 թվականին քոլեջը ներկայացնող մարզիկներն այնքան հաջող են հանդես եկել միջազգային ասպարեզներում, որ ղեկավարությունը հարկադրված է եղել ավանդական տասնյակի փոխարեն մարզական կրթօջախի գավաթներով եւ պատվոգրերով պարգեւատրել 11 հոգու: Նրանք են. Կարեն Ասլանյան՝ հ/հ ըմբշամարտ, Վաչիկ Եղիազարյան՝ հ/հ ըմբշամարտ, Լեւոն Աղասյան՝ աթլետիկա, Մաքսիմ Մանուկյան՝ հ/հ ըմբշամարտ, Անդրանիկ Չափարյան՝ ձյուդո, Սլավիկ Գալստյան՝ հ/հ ըմբշամարտ, Արմեն Մելիքյան՝ հ/հ ըմբշամարտ, Տիգրան Մնացականյան՝ ազատ ըմբշամարտ, Վարդան Քոսյան՝ բռնցքամարտ, Սարգիս Կիրակոսյան՝ ծանրամարտ, Սոնա Պողոսյան՝ ծանրամարտ:O O

  Գավաթներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին նաեւ քոլեջի մարզիչները, մանկավարժները, տեխնիկական սպասարկման անձնակազմի աշխատակիցները:

  Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, նախարարության աշխատակիցներ, մարզական գերատեսչությունների ղեկավարներ, որոնց՝ տարվա ընթացքում կատարած գործունեությունը նույնպես գնահատվեց ըստ արժանվույն:OLYMPUS DIGITAL CAMERA

  Ողջունելով քոլեջի աշխատակազմին ու բոլոր ներկաներին՝ Յուրի Վարդանյանը շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, 2014 թվականին մաղթեց նորանոր մարզական ձեռքբերումներ եւ արձանագրված մարզական արդյունքների բազմապատկում: Նախարարի խոսքերով դա հնարավոր է, բոլոր նախադրյալները կան, եթե բոլորը համախմբվեն նախարարության շուրջ եւ աշխատեն միասին:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031