Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան․ «Քոչարյանի կողմից որոշակի «հետախուզություն» է իրականացվում»

Հունվար 14,2014 21:30

«Առավոտ»-ի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերջին երկու հարցազրույցներին, դրա պատճառներին ու նպատակներին՝ նախ նկատելով, որ դեռեւս պարզ չէ, թե որոնք են Քոչարյանի ակնկալիքները:

«Կարող ենք ոչ առանց հիմքերի ենթադրել, որ նա առնվազն պետք է որ ցանկանա, որ իր եւ իր մերձավոր շրջապատի դիրքերը ամրապնդվեն Հայաստանի քաղաքական, տնտեսական դաշտում: Բայց ի՞նչ է նա կոնկրետ ուզում, այսօր դժվար է ասել: Նկատվում է, որ այժմ Քոչարյանի կողմից որոշակի «հետախուզություն» է իրականացվում», նշեց Էդգար Վարդանյանը:

 

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի հետ  մեր հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031