Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները խուզարկել են թեղուտցիների տները

Հունվար 18,2014 19:32

Նրանք որոնում էին հետախուզվողի

Հունվարի լույս  16-ի գիշերը Տավուշի մարզի ոստիկանները՝ Երեւանից ժամանած ոստիկանների հետ համատեղ խուզարկել են Թեղուտ գյուղի մի շարք բնակիչների տներ: Նրանք որոնել են Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի  որդի Արագած Թամրազյանին , ով դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած  հրաձգության կապակցությամբ հարուցված քրեական գործով  ոստիկանության կողմից հետախուզվում է : Նշենք, որ  Թեղուտ գյուղի մուտքի մոտ գտնվող, գյուղապետի ընտանիքին  պատկանող ավտոգազալցավորման  կայանը ներկայումս  չի գործում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031