Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշի գրաված գեներալը վախենո՞ւմ է. Դատապարտյալ Մանախի հարցը՝ Կոմանդոսին

Հունվար 21,2014 21:27

«Բավականին հետաքրքիր փաստեր է ներկայացնում մեր չխոսկան գեներալը»,- կարծում է Կոմանդոսի դեմ մահափորձի մասին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղեկություններ տարածող բանտարկյալ Արթուր Այվազյանը՝ անդրադառնալով Կոմանդոսի՝ իր հայտարարությունների արձագանքին:

Արթուր Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Կոմանդոսը դեռ խուսափում է իր դեմ մահափորձի կարեւոր հանգամանքներ հրապարակելուց. «Նա խուսափում է ասել, որ դեպքը եղել է գիշերվա 3:20: Այսինքն` իր հյուրը գիշերը իր տնից դուրս գալու համար շատ լուրջ պատճառներ պետք է ունենար եւ նման հարձակման ենթարկվեր այն դեպքում, երբ ինքը խուլիգանական արարք է փորձում որակել մի դեպք, երբ հարձակվողները եղել են դիմակներով, նույնիսկ իր ընկերն է շեշտում, որ դա սիրողական հարձակում չի եղել»:

Մեր զրուցակիցը չի հավատում Կոմանդոսի անկեղծությանը, թե ինքը նոր է իմանում, որ իր գործով մարդ է դատվում ու զարմանում է , թե ինչու են կատարվածից 12 տարի այդ մասին բարձրաձայնում:

«Կոմանդոսն այնպես է ներկայացնում, որ 2002 թվականից մինչեւ օրս թերթեր չի կարդացել,  անընդհատ ասում է` ինչու են ասում 12 տարի անց: Ոչ պարոն գեներալ 12 տարի շարունակ պարբերաբար հրապարակումներ են եղել այդ գործերի վերաբերյալ: Բացի դա զարմանալի է, որ Սամվել Առաքելյանի սպանության գործով, որում ես եմ մեղադրվում ապօրինաբար, ինքը , որպես վկա ցուցմունքներ է տվել՝ ինձ անհասկանալի պատճառներով… հիմա մի բան չեմ հասկանում՝ այնպես է ստացվում, որ ես պետք է խնդրեմ, որ իր դեմ մահափորձը բացահայտի…եթե ինքն ասում է, որ մահափորձ չի եղել, ապա այդ դեպքում պարո’ն գեներալ, ինչո՞ւ հաղորդագրություն չեք տարածում Աղվան Հովսեփյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին,  այն բանի համար, որ չեղյալ դեպքի կապակցությամբ (նկատի ունի Կոմանդոսի դեմ մահափորձը) քրեական գործ է հարուցվել: Քրեական գործում նշված է՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի դեմ մահափորձի փաստի կապակցությամբ: Ինչո՞ւ չի վիճարկում դա…. ասում է ճիշտը չեմ կարող ասել, սուտն էլ չեմ ուզում ասել, բա ինչ է Շուշի գրաված գեներալը վախենու՞մ է…»:

Մանախը պնդեց, որ իրականությանը չի համապատասխանում Կոմանդոսի պնդումները, թե նշված հարձակումը ազատամարտի վետերանների միություն ստեղծելու պատճառով էր. «Երբ ստեղծվել է վետերանների միությունը, եղել է համանախագահություն՝ Արմեն Մազմանյան, Արկադի Տեր-Թադեւոսյան, Միհրան Մովսիսյան, դրանից հետո միությունը կազմալուծվել է, ստեղծվել է ազատամարտիկների եւ կանանց միություն, որի նախագահը դարձել է Միհրան Մովսիսյանը, իսկ Արկադի Տեր-Թադեւոսյանը  խնդիրներ ուներ այդ ժամանակ Արմեն Մազմանյանի, երկրապահների եւ մյուս անձանց հետ: Իսկ թե ինչ միություն է ստեղծել, ինչի համար է ստեղծվել, թող ասի՝ ինչի համար է ստեղծվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031