Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի խորհուրդը՝ «հավերժ երիտասարդ մարքսիստին»

Հունվար 21,2014 21:55

Այսօր հրավիրած ասուլիսում մարքսիստ Դավիթ Հակոբյանը տեսակետ էր հայտնել, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կուսակցապետ կընտրվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով մարքսիստի այս հայտարարությանը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց՝ «ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր՝ Գագիկ Ծառուկյանը: Ուստի, հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն անելիս, առնվազն ԲՀԿ-ի մասով, հավատարիմ մնալ մարքսիզմի հիմնարար սկզբունքներից մեկին, այն է՝ ռեալիզմին»:

 

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,

ԱԺ պատգամավոր՝  Տ. Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031