Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի քաղաքական հումորը` Գյումրիում

Հունվար 24,2014 22:40

Այսօր Շիրակի մարզպետարանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի   բարոյախրատական ելույթի ժամանակ մեկը մյուսի հետևից մի քանի զավեշտալի իրադարձություններ տեղի ունեցան:

Շիրակի մարզի համայնքապետերից, հիվանդանոցների տնօրեններից, գազի, էլցանցի, ջրմուղի պետերից ու փրկարարներից, դպրոցի տնօրեններից բացի ոստիկանապետի հետ հանդիպմանը հրավիրվել էր նաև գյումրեցի հայտնի երգիչ Մուրադ Մալխասյանը: Վլադիմիր Գասպարյանի ելույթի ժամանակ վերջինս հեռախոսին անընդհատ զանգ եկավ` բավական շեղող  երաժշտությամբ:  Տեսնելով, որ պրծում չկա. երգիչը ամենայն հավանականությամբ չգիտեր հեռախոսն անջատելու ձևը, ոստիկանապետը հետաքրքրվեց. «Էդ կինո՞ եք նայում էդտեղ»:

Երգիչը դեռ ոտքը չէր քաշել մարզպետարանի դահլիճից` մի էնպիսի շրխկոց եկավ, որ ներկաները ակամա կողքբոլորը նայեցին, թե ի՞նչ եղավ: Պարզվեց, կոտրվել էր առաջին շարքի աթոռներից մեկը, որտեղ նստած էր Գյումրու մանկավարժականի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:

Վլադիմիր Գասպարյանը տեսնելով, որ նա համարյա վայր է ընկել, մի կերպ է պահել իրեն, սկսեց ծիծաղել ու քաղաքական հումոր անել. «Այ ըտենց, Բարգավաճն անընդհատ ընկնում ա աթոռներից: Հա, լավ, մի բոլտ չճարեցի՞ք, դնեիք էդտեղ: Ոնց որ էլ չեք բարգավաճում, հա՞ …»

Vardevan GrigoryanՎլադիմիր Գասպարյանը դեռ չէր շարունակել խոսքը, մեջտեղի շարքերից էլի ձայն եկավ, մեկն էլ համարյա վայր ընկավ, լսելով ևս մեկ կոտրվող աթոռի ձայն, ոստիկանապետը դարձյալ կատակեց .«Էնքան ճիշտ բաներ եմ խոսում՝ սաղ քանդվում ա»:

Հիշեցնենք, որ ոստիկանապետը շշպռում էր նստած պաշտոնյաներին` գողականնների հետ սեղան նստելու, նրանց կենացը խմելու, սակայն հարկ եղած դեպքում վատամարդ դուրս չգալու համար  ոստիկանությունից փախչելու  ու հանցագործությանը աչք փակելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031