Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է

Հունվար 28,2014 21:16

Այսօր ԵԽԽՎ լիագումար  նիստում, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ելույթի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է, ով արդեն տեւական ժամանակ է ռազմագերի է Ադրբեջանում։ Դիմելով ԵԽ գլխավոր քարտուղարին, Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ «Ահա արդեն քանի ամիս է Ադրբեջանում պատանդի կարգավիճակով պահվում է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ով տեղանքում մոլորվելով, հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ։ Ամբողջ այս ընթացքում Ադրբեջանի կողմից խախտվել են միջազգային բոլոր հնարավոր կոնվենցիաները։ Կարմիր Խաչը անում է հնարավորը, Հակոբին տուն, կամ գոնե երրորդ երկիր տեղափոխելու համար, սակայն առ այս պահը ապարդյուն։ Հապաղումը կարող է ճակատագրական լինել Հակոբի կյանքի համար։ Ինչո՞ւ մեր Վեհաժողովը որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանը սկսի հարգել  իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները եւ հայ զինվորին պատանդ չպահի»։

Ի պատասխան հայ պատգամավորի հարցի, ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդն ասել է․ «Ինձ համար մի քիչ դժվար է կոնկրետ այդ դեպքի համար որեւէ մեկնաբանություն անելը, սակայն մենք աշխատում ենք Կարմիր Խաչի հետ եւ պաշտպանում ենք նրանց քայլերը։ Ցավոք սրտի, կոնֆլիկտներով զբաղվելը մեր կառույցի իրավասության մեջ չէ եւ կողմերից  որեւէ մեկը մեզ չի դիմել, որ մենք զբաղվենք այդ կոնֆլիկտով։ Սակայն, մենք պետք է անենք հնարավորը, որ ԵԽ անդամ երկրները կարողանան լուծել վիճահարույց հարցերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031