Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ո՞վ կարող է հիասթափեցնել, որ մի բան էլ հրաժարական տամ». Սամվել Բալասանյան

Հունվար 28,2014 21:22

Լրագրողներն այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է վերջին միջադեպը իրեն այնքան հիասթափեցնի, որ հրաժարական տա: «Ո՞վ կարող է ինձ հիասթափեցնել, ինչի՞ համար հրաժարական տամ: Ես էնպիսի բուռն աշխատանք եմ կատարում, դուք տեսեք ինչպիսի առատ ձյուն է, բայց հիշո՞ւմ եք, անցած տարի այս ժամանակ ինչ վիճակ էր, ոնց որ քաղաքը, ինչպես ասում է ռուսը, բամբյոշկա արած լինեին, եթե հիշում եք: Իսկ էսօր փողոցներով անցնում ենք, մի հատ թոզ չկա, ապրիլ ամսին կլինի մեր քննությունը, մեր աշխատանքի քննությունը: Բոլորս միասին պայքարեցինք, որ որակով ասֆալտապատում լինի, քանդել էինք տալիս, իհարկե, դժգոհ եմ դեռ, չեմ ասի ` ամեն ինչ լավ է, չկա լավ բան: Լավը էն է, որ կարողանանք լրատվամիջոցների հետ աշխատենք ու բացերը, որոնք կան, լրացնենք: Եվ ամենակարևորը, որ կոռուպցիա չկա, ժողովրդի մոտ վստահություն կա, բայց նման դեպքերով որոշ փլուզումներ են լինում, վստահության կորուստ է լինում: Ես ուղղակի ասում եմ ` դատապարտենք նման երևույթները»,- ասաց Սամվել Բալասանյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նելլի says:

    Առաջին հերթին խնդրած կլինեմ խոսեք որպես քաղաքապետ, այլ ոչ թե մայլի տղա: Երկրորդը – մի ժողովրդի ծիծաղը շարժեք, այսօրվա օրով Շիրակացի փողոցով անցնելու համար գոնե չմուշկներ բաժանեք ժողովրդին, առնվազն խայտառակություն է, միթե չէիք լսել եղանակի տեսությունը, որ ցրտեր են նորից լինելու? ժամանակին միջոցներ ձեռք առնեիք, մայթերը մի փոքր մաքրեիք, որ մարդիկ չմուշկի կարիք չունենաին:Եվ վերջապես, բանբասանքով և սրան-նրան փնովելու փոխարեն գործ արեք, իսկ կոռուպցիայի վերաբերյալ գոնե լռեք, ինչ-որ հիմի է կատարվում և ինչ-որ ժողովրդից ենք լսում, չեմ կարծում, որ դուք չիմանաք այդ բոլորը, հատկապես տեղակալների վերաբերյալ: Կոռուպցիա չեր արդյոք, երբ դեռ քաղաքապետի աթոռին չնստած, արագ-արագ կոպիտ սցենարով լավ աշխատողներին գործից ազատեցիք միայն նրա համար, որ նրանք աշխատել են նախքին քաղաքապետի հետ և պարզ է, թե ինչ հիմունքներով նորերին ընդունեցիք /չնայած նորերից ոմանք չցանկացան մնալ և նույնպես հեռացան/, ցավը նրանում է, որ մեծամասնությունը երիտասարդ գրագետ աշխատողներ էին: Մինչև երբ???????

  2. Նելլի says:

    Ճիշտն ասած չգիտեմ թե ով կարող է ձեզ հիասթափեցնել , բայց որ դուք հիասթափեցրել եք ժողովրդին – դա փաստ է:

  3. Գայանե says:

    Նելլի, երևում է, դուք էլ եք վառված ներկայիս քաղաքապետից: Ասացեք, խնդրեմ, նախկին քաղաքապետի օրոք չմուշկներ պետք չէին ժողովրդին?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031