Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-5 հատվածում մառախուղ է

Հունվար 28,2014 22:47

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 22.00–ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի,  Հրազդանի, Գավառի, Վայքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-5 հատվածում  մառախուղ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ուժեղ քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:

Արթիկ-Ալագյազ  և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց, ճանապարհը բաց է :

Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է, Գորիսում` թաց ձյուն:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031