Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի սպանության համար իրեն մեղավոր չի համարում․ (Տեսանյութ)

Հունվար 29,2014 22:07

Հունվարի 29-ին կայացած  դատական նիստում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  դատավոր  Զոյա Զաքինյանը 2013թ. մայիսի 15-ին  Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ, զինծառայող Դավիթ Խաչատրյանին  հարց տվեց, թե վերջինս իրեն մեղավոր համարո՞ւմ է: Դավիթ Խաչատրյանը կամաց ձայնով պատասխանեց, որ իրեն մեղավոր չի համարում:

IMG_0043

Ի դեպ, դատական նիստին մասնակցելու համար  Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից Իջեւան էին ժամանել Լյուքս  Ստեփանյանի  բազմաթիվ համագյուղացիներ: Դատարանի դահլիճում տեղ չլինելու պատճառով նրանց մի մասը չկարողացավ մասնակցել նիստին, սպասելով դատարանի միջանցքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031