Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը` Կիրո Մանոյանին. «Ինչքան էլ Գորիկն ԱԱԾ-ն սատկացրած լինի, ԱԱԾ-ն իր հովանավորության կարիքը չունի» (Տեսանյութ)

Հունվար 30,2014 16:53

«Միլիոնատերը կարող է փայտիկի հարվածով հայտնվել վարձով բնակարանում: Ինչո՞ւ հանրությանը մինչև հիմա չեն տեղեկացնում, թե օֆշորային սկանդալի հետ կապված ում ստորագրությունն էր, չէ՞ որ փորձագետ էր դրա համար վարձվել»,-այսօր կրկին օֆշորային միջադեպը հիշեցրեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, պաշտպանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասաց. «Այդ մարդն ասում է, որ Կիպրոսում չի էլ եղել»: Գուրգեն Եղիազարյանը արձագանքեց. «Ես հավատում եմ, որ օֆշորի լրջագույն մասնագետը աշխարհագրության դասից երկուս է ստացել ու այդ կղզու տեղը չի կարողացել ցույց տալ: Բայց ես վախենում եմ նրանից, որ ահաբեկչությունը վարակիչ է: Հիմա որ ահաբեկիչի ձեռքը (նկատի ունի «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության անդամ Հասան Օքթային,-Տ.Հ.) սեղմում է ու ժպիտով նկարվում, կարող է մեկ էլ հանկարծ որոշի, որ մի կուսակցությունում ռազմականացված թև բաց անի ու երազում տեսնի, որ ինքը պիտի նախագահ դառնա: Որ վաղը մյուս իր համար ՀՀ-ում ճանապարհ բաց անի միգուցե ռազմականացված թևը ուղղորդի այլ ահաբեկչությունների, քանի որ գորշ գայլի հետ նկարվել է ձեռքը բռնած»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այդպես նկարվելը բնութագրեց` որպես «բարի կամքի դրսևորում»:

Մեր հարցին` ինչպե՞ս է գնահատում Կիրո Մանոյանի արձագանքը «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության անդամ Հասան Օքթայի` Հայաստան այցի կապակցությամբ, պարոն Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Գորշ գայլերի երեք թշնամիներից մեկը Դաշնակցությունն է դա այն պարագայում, երբ Կիրո Մանոյանը հայտարարում է, թե ինքն էլ Վանա ծովի ափին է եղել և իրենց հետամուտ չեն եղել թուրքական հատուկ ծառայությունները: Չի կարելի Դաշնակցությանը նույնացնել գորշ գայլերի հետ: Դաշնակցությունը ազգ է պահել, գորշ գայլը միայն սրիկայություն է արել, մարդիկ գնդակահարել: Մյուս կողմից էլ ի՞նչ գիտես, է, քեզ հետևել են, թե` ոչ: Միգուցե այնքան լավ են հետևել, որ գաղափար չունե՞ս: ԱԱԾ-ն իր հովանավորության կարիքը չունի, թող կրծքով չպաշպանի: Ինչքան էլ Գորիկն ԱԱԾ-ն սատկացրած լինի, ինքն իրեն կարող է պաշտպանել, այնպես որ, այդ ընկերոջ պաշտպանության կարիքը չի զգում, հատկապես ԱԱԾ-ի այն ազնիվ տղերքը, որոնք աշխատավարձով պարտքից պարտք տուն են պահում»:

Պարոն Եղիազարյանը մտահոգություն հայտնեց, թե տրանսվեստիտների դեմ պայքարը, թե ներարկիչներով Հայաստան մուտք գործած կազմակերպության մասին լուրերը ուղղորդվում են Բաղրամյան 26-ի կողմից, որ հակառուսականություն տարածեն:

Այնուհետև ամփոփեց. «Զգույշ եղեք Եվրամայդան կոչվածից: Մեր ենթագիտակցության մեջ հակառուսականություն են մտցնում, որ վաղը Եվրամայդանը Երևանի կենտրոն բերեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031