Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի երկրպագուի գործը հասավ դատարան

Հունվար 30,2014 22:44

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Նախախորհրդարանի անդամ Կարո  Եղնուկյանի բողոքի քննությունն էր: Հիշեցնենք՝ նա բողոքարկում է իր մեքենայի անվադողերի վնասման գործով քրեական գործ չհարուցելու ոստիկանության  որոշումը:

«Yerevan City սուպերմարկետի մոտ կայանած իմ մեքենայի անվադողերը ծակել են, ծակողին բերման էին ենթարկել, բայց որոշ ժամանակ հետո առանց առերեսման, առանց ինձ հարցաքննելու, ստանում եմ իրենց որոշումը, որ գործը կարճում են՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մենք պահանջել ենք, որ մեզ տան գործի ամբողջ փաստաթղթային կազմը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Եղնուկյանը:

Հիշեցնենք, որ նրա մեքենայի հետ կապված դեպքը տեղի է ունեցել սուպերմարկետի դիմաց ակցիայի ժամանակ: Եւ նա պնդում է, որ անվադողերը վնասել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցը:

Պարոն Եղնուկյանի խոսքով, իր պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր միջնորդել է հետաձգել դատական նիստը՝ գործին վերաբերող դատախազի ներկայացրած նյութերին ծանոթանալու համար: Դատախազը հրաժարվել է ներկայացնել այդ նյութերը, իսկ դատարանի որոշումից հետո այսօր ներկայացրել է այն էլ միայն դատարանին. «Պետք է դատախազը մինչեւ այսօրվա դատական նիստը մեզ ներկայացներ, բայց չարեց դա ու այսօր միայն դատավորին է ներկայացրել: Մեր պահանջը պնդելուց հետո, այդ փաստաթղթերը հանձնեցին, որ պատճենենք ու ծանոթանանք»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031