Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Զորակնի» հայտարարությունը. դիմելու են իրավական պատասխանատվության ենթարկելու և հատուցում ստանալու համար

Հունվար 31,2014 11:59

Օրերս «ՀԱՅԱԶՆ» երիտասարդների միաբանություն» ՀԿ ներկայացուցիչներն առանձին լրատվամիջոցներում սուտ տեղեկություններ են տարածել «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի մասին, ինչպես նաև հիմնադրամի անձնակազմի և հայազնականների միջև վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին։

Մասնավորապես՝ որպես կուսակցություն ներկայացող, բայց իրականում որպես հասարակական կազմակերպություն պաշտոնապես գրանցված այդ խմբի վարչության անդամ Արմեն Աղայանը պարանոյիդալ համառությամբ փորձում է տպավորություն ստեղծել, թե «Զորակնը» «ընդդիմադիր ազգայնական դաշտի դեմ» ինչ-ինչ քաղաքական խարդավանքներ է իրականացնում՝ ֆինանսավորվելով և ուղղորդվելով պետական կառույցների կողմից։

Որպես «Զորակն» հիմնադրամի գործադիր տնօրեն պաշտոնապես հայտարարում եմ.

ա. «Զորակնը» չի զբաղվում քաղաքականությամբ և չի պատրաստվում ներքաշվել քաղաքական խաղերի մեջ։ Մեր աշխատանքի ոլորտներն են, օրինակ՝ սպորտի զարգացումը մարզերում, սահմանամերձ գոտու և ազատագրված տարածքի զարգացումը։ Հիմնադրամի կանոնադրական նպատակներին և գործունեությանը կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում  և Ֆեյսբուքյան էջում.

բ. Քանի որ հիմնադրամի մասին անտեղի և կեղծ տեղեկությունների տարածումը խնդիրներ է առաջացրել որոշ դոնորների հետ, ինչը նաև նյութական վնասներ է պատճառել, «Զորակնին», մենք ստիպված ենք դիմել համապատասխան միջոցների բոլոր մեղավորներին իրավական պատասխանատվության ենթարկելու և նրանցից հատուցում ստանալու համար։

գ. «Զորակն» հիմնադրամը երբևէ ֆինանսավորում կամ ուղղորդում չի ստացել որևէ պետական (կամ կուսակցական) կառույցի կողմից։ Հիմնադրամի կանոնադրական նպատակների շրջանակներում մենք պատրաստ ենք համագործակցել (և հնարավորության դեպքում կհամագործակցենք) բոլոր այն թե´ պետական, թե´ ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների հետ, ովքեր կարևորում են հիմնադրամի կանոնադրության մեջ նշված նպատակները։

Հարգանքով, Հովհաննես Հարությունյան գործադիր տնօրեն «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031