Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը չի ուզում Սեդրակյանի երեխաները որբանան, իսկ Սիրունյանը Հայրիկյանին «բարի բախտ» է մաղթում

Հունվար 31,2014 15:10

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2013թ. հունվարի 31-ին, նախագահական ընտրություններից օրեր առաջ կատարվեց մի անհասկանալի մահափորձ. անհայտ անձինք կրակեցին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, եւ, բարեբախտաբար, վրիպեցին՝ ԱԻՄ առաջնորդը կյանքի համար ոչ վտանգավոր վիրավորում ստացավ, ապա բուժվեց, եւ այժմ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեությունը, մասնավորապես, ԿԳԲ-ի գործակալների փնտրտուքն ու բացահայտումը:

Այսօր մահափորձի մեկամյակի կապակցությամբ Պարույր Հայրիկյանը «Հայացք» ակումբում, անդրադառնալով իր հանդեպ մահափորձի մեջ մեղադրվող եւ դրա համար դատապարտված, սակայն իր մեղքն այդպես էլ չընդունած Վարդան Սեդրակյանին, որը նույնպես նախագահի թեկնածու էր, եւ հայտնի էր որպես «էպոսագետ», ասաց, որ ինքն անձնապես ուրախ կլինի, եթե Սեդրակյանը դուրս գա բանտից՝ «երեխաները որբ չմնան», ավելին, եթե իրեն մնար, ինքը հենց վաղը բանտից կազատեր ոչ միայն Սեդրակյանին, այլեւ մյուս երկուսին՝ մահափորձն իրականացնողներին ու կասեր՝ գնացեք, սրանից հետո էլ լակոտություն չանեք, քանի որ ինքը վստահ է, որ այս մահափորձի պատվիրատուն ռուսական իմպերալիզմն է՝ ԿԳԲ-ն:

Պարոն Հայրիկյանը հերթական անգամ անդրադարձավ Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, որը դատավարության ընթացքում կասկածի տակ էր դրել մահափորձի փաստն ինքնին, եւ ասաց, որ «Սիրունյանը ամենադժբախտ փաստաբանն է»:

«Առավոտը» այս կապակցությամբ հետաքրքրվեց փաստաբան Սիրունյանից՝ իրո՞ք նա դժբախտ է, ինչին ի պատասխան Ալ. Սիրունյանը պատասխանեց՝ «դե, եթե մենք դժբախտ ենք, իրան էլ բարի բախտ, բարի բախտ եւ առողջություն, ինչ ասեմ, Աստված իր հետ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031