Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը հակադարձում է ադրբեջանցի պաշտոնյային. «Ձեր անկատար երազներն այդպես անկատար էլ կմնան»

Հունվար 31,2014 16:28
hermin nagdalyan

Ադրբեջանական կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարություններին օրերս լրացնելու եկավ նաև Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովի այն հոխորտանքը, թե պատերազմի սկսման դեպքում Ադրբեջանին բավական է մի քանի օր՝ Հայաստանին իր տեղը դնելու և անգամ Երևան հասնելու համար, քանզի բանակաշինությամբ իրենք մի քանի անգամ գերազանցում են մեզ : Թե ինչով է պայմանավորված հարևան երկրի այս ջղաձիգ պահվածքը` հատկապես վերջին օրերին, մեկնաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.

-Սիյավուշ Նովրուզովին ճանաչում ենք բավական երկար ժամանակ, և չենք կարող ասել, որ իրականությունից անտեղյակ, կամ կյանքից կտրված մարդ է, որ այդպիսի հեքիաթներ պատմի, ուստի հասկանալի է, որ ևս մեկ անգամ կիրառվում է իրենց հանրությանը` ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հնարքը: Դրա անհրաժեշտությունը իրոք կա և մի քանի առումներով:

Առաջինը`, վստահաբար, պետք է պահել դեմքը, այլապես իրենց հոխորտալուն նայե՞նք, թե իրական մարտում պահվածքին` զենք ու զրահով առաջ են (իրենց կարծիքով), թվաքանակով շատ են, իրենք իրենց ու սեփական ժողովրդին խաբում են, թե բանակ ունեն ու դեռ բանակաշինությամբ էլ Հայաստանին գերազանցում են, բայց դե հազար անգամ փորձած է` Հայոց բանակն իրենց մեկ քայլին տասնապատիկ ուժեղ հակահարված է հասցնում: Այժմ էլ վերջին խայտառակությունը` հատուկ պատրաստված, վարժված ու փորձառու, թվով էլ գերազանցող կազմով դիվերսիոն փորձ արեցին և ի՞նչ դուրս եկավ. մեկ անգամ էլ համոզվեցին, որ Հայոց բանակում ամեն շարքային` հերոս է ու պատրաստ սխրանքի: Փա’ռք Արմեն Հովհաննիսյանին և մեր բոլոր հերոս տղաներին: Այնպես որ ադրբեջանցի հերթական պաշտոնյայի խոսքերը , ինչպես շատ հաճախ, կամ մեծամասամբ, մեզ համար չեն, այլ` ներքին լսարանի: Մանավանդ , որ ներսում արդեն կամաց-կամաց տարբերում են մամուռ-կանաչ, էժան ու թանկ, սկսել են անգամ իրականությանը մոտ վերլուծություններ երևալ` թե’ ռազմական ոլորտի իրական վիճակի համեմատություններով և թե’ ռազմական պատմության, ուր երևում է, որ ոչ միայն ռազմական տեխնիկան է կարևոր, այլև վարժվածությունը, մարտական ոգին, քաղաքական և հոգեբանական պատրաստվածությունը, այն ամենը, ինչին ուղղված են մեր զինված ուժերի ղեկավարության ջանքերը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ինչն էլ առանձնապես կարևորեց բանակի գերագույն հրամանատար, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթում` շեշտադրելով. ,, Ձեր կամքը պիտի գերակայի, ձեր նվիրվածությունը սահման չպետք է ունենա,,: Արցախյան ազատամարտը սկսելու ժամանակ էլ իրենք տնտեսական կամ թվաքանակի առավելություն ունեցել են, իսկ ռազմական առավելությունն էլ` հայտնի է, թե ինչ զենք ու զրահ ունեին իրենք /Սովետից ժառանգած/ և ինչ զենքերով մենք մտանք այդ պատերազմի մեջ: Հետևաբար, ինչքան այն ժամանակ անկատար երազ ունեին` թե Ստեփանակերտում թեյ են խմելու, իսկ Սևանում ոտքները լվալու, նույնկերպ անկատար է մնալու ձեր երազը. և դա իրենք էլ գիտակցում են` բարձրաձայնելով, որ մի 6 շրջան էլ հիմա են կորցնելու: Թեև, վստահ եմ` դրանով չի սահմանափակվելու, այլ ինչպես մեր նախագահն ասաց` այս անգամ հարցը լուծելու ենք վերջնականապես:

Այնպես որ, նման ,,մանտրաների,, կարիքը Ադրբեջանում գնալով ավելի է զգացվելու: Այդ ,,ոգեշնչումները,, այլ ներքին նպատակներ էլ են հետապնդում`ոչ միայն ցրել հանրության մոտ առաջացած դառը տպավորությունը իրենց վերջին` ,,փայլուն,, մարտական օպերացիայից, այլև հանրության ուշադրությունը շեղել եղած ներքին պրոբլեմներից, և դժգոհությունները ներքին շրջանակից դեպի արտաքին տեղափոխել, շեղել մարդկանց ուշադրությունը ժողովրդավարական բարեփոխումների բացակայությունից: Իհարկե, այս և նման ելույթների համար կա նաև մեկ այլ նպատակ` լարվածություն պահել, միջազգային շրջանակներին համոզել` իբր ստատուս քվոն չի կարող կայուն լինել և այլն:

-Այս դեպքում , տիկին Նաղդալյան, ո՞րը պետք է լինի մեր խնդիրը.

– Մենք պետք է այս ամենից ևս մեկ անգամ եզրահանգման գանք՝ նույնկերպ անկատար է մնալու իրենց երազը, սիրով և հոգածությամբ համախմբվենք մեր բանակի , մեր ղեկավարության շուրջ, և ոչ թե ամեն մի փոքր քարոզչական ,,տրյուկը,, մեր երկրում տիրաժավորենք և դրանից առիթավորվենք:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031