Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությունը

Հունվար 31,2014 17:58

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Համաձայն հաստատված օրակարգի՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է ՀՍՆՀ 3-րդ ծրագրի 2013 թ. արդյունքների և 2014 թ. բյուջեի վերաբերյալ: Նա նշել է, որ ներկայումս համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում, որի ավարտը նախատեսված է 2014 թվականին: Աշոտ Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ 2013 թ. կատարվել են ենթակառուցվածքների վերականգնման, դպրոցների և համայնքային կենտրոնների կահավորման ու համայնքապետարանների պաշտոնյաների վերապատրաստման աշխատանքներ: Մասնավորապես, երկրի 153 վարչական համայնքում իրականացվել են 283 ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր, 8 ծրագրի համար ընթացքի մեջ է նախագծային փուլը և կապալառուների ընտրության մրցութային գործընթացը, ևս 25 ծրագրում կատարվում են շինարարական աշխատանքներ: Ավարտված ծրագրերի 42 տոկոսը վերաբերում է հանրակրթական և մասնագիտական դպրոցներին, 29 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին և մշակույթի տներին:

Շահառուների թիվը 1.47 մլն է, մի շահառուին բաժին ընկնող միջին արժեքը՝ 11 հազար դրամ: Հանրապետության 805 կրթօջախի տրամադրվել է 57051 միավոր դպրոցական կահույք, 56 համայնքային կենտրոնի և մշակույթի տների դահլիճների՝ 15179, 21 մանկապարտեզի՝ 3421 միավոր կահույք: Ֆինանսական կառավարման, բյուջեի կազմման, հարկային և ունեցվածքային կառավարման ոլորտներում վերապատրաստվել է մարզերի 105 համայնքի 515 ներկայացուցիչ (այդ թվում՝ համայնքապետեր և ֆինանսական պատասխանատուներ):
ՀՍՆՀ 3-րդ ծրագրի շրջանակում 295 ծրագրերի համայնքների անունից իրականացվել է 1.67 մլրդ դրամին համարժեք ներդրում, որի 64 տոկոսը անհատույց նվիրաբերել են միջազգային կազմակերպությունները և սփյուռքահայ բարերարները: 70 մլն դրամ հատկացվել է տեղական գործարարների կողմից:
Խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեն:

Մեկ այլ հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարությունը: Արծարծվել են հիմնադրամի գործունեության շարունակման, դրա հիմնարար փոփոխության ու զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև ռազմավարական նպատակների, սկզբունքների և ուղղությունների սահմանմանն առնչվող հարցեր:

Ամփոփելով վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին` աշխատանքային խմբի շրջանակում ներկայացված փաստաթուղթը քննարկելու և լրամշակելու վերաբերյալ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031