Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

Փետրվար 01,2014 10:22

Edu.am. Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան  Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար  Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ընդգծվել, որ կրթությունը այն կարևոր հարթակներից է, որը հնարավորություն է տալիս  ոչ միայն պահպանել ու փոխանցել ազգային արժեքներն ու ավանդույթները, ճանաչելի լինել պատմությամբ, այլև կարևոր և ամուր հիմքեր է ստեղծում մեր ժողովուրդների միջև՝ բարեկամության ամրապնդման և զարգացման համար: Կողմերը վստահություն են արտահայտել, որ երկու երկրների նախարարությունների միջև չեն կարող լինել խնդիրներ, որոնց լուծումները համատեղ ջանքերով հնարավոր չլինի գտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728