Լրահոս
Օրվա լրահոսը

Քսենյա Սոբչակը տեղյակ է, թե ով է Սոչիում վառելու օլիմպիական կրակը

Փետրվար 01,2014 22:44

Որպես կանոն օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ օլիմպիական կրակը վառողի անունը մինչեւ վերջին րոպեն պահվում է յոթ կողպեքի տակ:

Ո՞ւմ է այդ պատիվը վստահվել Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: Դա բացահայտել է ճանաչված հեռուստատեսային մեկնաբան, սկանդալային տարբեր պատմություններով հայտնի Քսենյա Սոբչակը, որն իր «Twitter»-ում գրել է. «Ինձ հայտնի են դարձել օլիմպիադայի բացման առաջին մանրամասները»: Սոբչակի համոզմամբ, խաղերի  բացման արարողության ժամանակ օլիմպկրակը կվառի Ալինա Կաբաեւան»:

Ալինա Կաբաեւան գեղարվեստական մարմնամարզուհի է, 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

  Լուսանկարը՝ picstopin.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728