Փետրվարի 3-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք տնտեսագիտության դոկտորներ Վարդան Բոստանջյանի եւ Թաթուլ Մանասերյանի միջեւ բանավեճը: Թեման՝ ո՞ր ապրանքները կթանկանան եւ որոնք՝ կէժանանան Մաքսային միությանը միանալուց հետո: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: