Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աբրահամյանը հարևանի ննջասենյակից գողացել է կես միլիոնի ոսկե զարդեր. 1in.am

Փետրվար 02,2014 19:03

1in.am. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ սկսվում է Արամ Աբրահամյանի գործի դատավարությունը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 40-ամյա Արամ Աբրահամյանը 2013 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում գնացել է իր հարևան Գարեգինի բնակարան, ձայն է տվել ու պատասխան չստանալով՝ եզրակացրել է, որ դուռը բաց է, բայց տանը ոչ ոք չկա:

Արամը մտել է հարևանի ննջասենյակ, հետաքրքրվել, թե ինչ կա զգեստապահարանում, հայտնաբերել է այնտեղ պահված ոսկե զարդերն ու հափշտակել է՝ հարևանին պատճառելով 535 հազար դրամի գույքային վնաս:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մելիքսեթ says:

    … Ինքս՝ ճանաչելով օրաթերթի գլխավոր խմբագրին, չեմ ուզում հավատալ և չեմ հավատում, Ա.Աբրահամյանի կողմից՝ կատարվածը …

  2. Spartak says:

    Լրագրողական պրիմիտիվ հնարանք:Գոնե ձեր գլխավոր խմբագրի անունը մի շահարկեք:

  3. David says:

    Այստեղ են ասում`կամ անունդ փոխիր, կամ ազգանունդ, այ փորձանք, կրկնության համար էլ ամաչեմ:Ով է ասել կրկնությունը գիտության մայրն է, դե տեսեք, որ կրկնություն կա , որ վայ վայ է:

  4. Վարդան says:

    Ինձ թվաց, թե սա Հայաստան 2020 շարքից է… 😀

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728