Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը բասկետբոլ խաղալիս երկրորդ անգամ կոտրել է նույն մատը

Փետրվար 02,2014 19:15

Ռուսաստանի դաշնությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը «Twitter»-ում տեղադրել է իր լուսանկարը, որում ձեռքը պատկերված է ֆիքսող վիրակապով:
Դիվանագետն այն մակագրել է «Ֆիզիկական թերապիա»՝ ոչ մի մանրամասնություն չներկայացնելով:

Սակայն հետաքրքրասեր օգտատերերից մեկին Մաքֆոլը պատասխանել է, թե ճկույթը կոտրել է բասկետբոլ խաղալու ժամանակ:
Անցած տարվա նոյեմբերի վերջին դեսպանը կրկին բասկետբոլ խաղալիս կոտրել էր նույն՝ ձախ ձեռքի ճկույթը: Այն ժամանակ անգամ վիրահատության անհրաժեշտություն էր առաջացել: Հետաքրքիր է, հիմա է՞լ վիրահատական միջամտության կարիք կլինի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Eurosport-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728