Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային օլիմպիական կոմիտեն խնդրել է պարգեւների հանձնման արարողությունը քաղաքական ակցիաների չվերածել

Փետրվար 02,2014 20:28

Միջազգային օլիմպիական կոմիտեն Սոչիի օլիմպիական խաղերի մասնակիցներին խնդրում է պարգեւների հանձնման արարողությունը քաղաքական ակցիաների չվերածել:

ՄՕԿ-ի նախագահը հայտարարել է, որ քաղաքական ցանկացած արտահայտության համար մասնակից մարզիկները կպատժվեն եւ խորհուրդ տվել սեփական դիրքորոշումներն արտահայտել մամուլի ասուլիսներում: Խաղերի ժամանակ մարզիկների վարքագծի ուղեցույց կանոնները օլիմպիականներին ուղարկվել են դեռ դեկտեմբեր ամսին, որոնցում նախազգուշացվում է. քաղաքական, կրոնական, ռասիստական համոզմունքների ցանկացած պրոպագանդա խստորեն կպատժվի, ընդհուպ, մինչեւ որակազրկում:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728