Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթական Դիջիթեքն անցկացվելու է փետրվարի 3-8-ը

Փետրվար 02,2014 22:42

«Հանրակրթական Դիջիթեք` թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա բաց ստուգատեսը 2014թ. Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվում է 6-րդ անգամ։

Հունվարի 14-ից մեկնարկել է մրցույթի 20 անվանակարգերում հայտագրվելու գործընթացը։ Արդյունքում ներկայացվել են  1000-ից ավելի անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան հայտեր: Մրցութային նյութերը և նախագծերը հեղինակների կողմից հրապարակված են իրենց բլոգներում, կայքերում, սոցիալական ցանցերում։

Մրցույթի արդյունքներն ամփոփվում են փետրվարի 7-ին։ Հանձնվելու են գլխավոր, խրախուսական և անվանական մրցանակներ։

Փետրվարի 3-8-ին կրթահամալիրում անցկացվելու են ստուգատեսի ծրագրով նախատեսված`

  • ընդհանուր տոնական պարապմունքներ
  • մեդիակրթության բաց պարապմունքներ կրթահամալիրի նախակրթարանում, կրտսեր դպրոցներում, միջին դպրոցում, ավագ դպրոցներում, ակումբներում
  • վարպետության դասեր և սեմինարներ. վարում են ստուգատեսի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, կրթահամալիրի դասավանդողները
  • տոնական-ծիսական միջոցառումներ, Ղափամայի ավանդական ծես։

Ստուգատեսի կազմկոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728