Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Քերրի. «Մենք աշխատում ենք ԼՂ խնդրի վրա»․ «Ամերիկայի ձայն»

Փետրվար 03,2014 21:20

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել՝ արձագանքելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դադարեցնում է աշխատանքը աշխարհի բազմաթիվ երկրներում առկա խնդիրների շուրջ

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին, հանդես գալով Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:

«Չեմ կարծում, որ աշխարհի որևէ մասում դա տեղի է ունենում», – ասել է արտգործնախարար Քերրին՝ հավելելով. «Մենք, առանց աղմուկ բարձրացնելու, աշխատում ենք Կիպրոսի խնդրի վրա: Դուք այդ մասին չեք լսում: Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, Կովկասում», – ասել է Միացյալ Նահանգների արտգործնախարարը:

«Այսպիսով կարծում եմ, որ այն պնդումները, որոնք առաջ են մղվում այն մարդկանց կողմից, ովքեր շահագրգռված է տեսնելու Միացյալ Նահանգներն որոշակի այլ ուղու վրա, պարզապես սխալ են, և բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ մենք աշխատանքներ ենք տանում աշխարհի բոլոր մասերում», – շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին:

Մանրամասները կարող եք կարդալ՝  «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728