Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Սեյրան Օհանյանի վեց հորդորները «Հայոց Արծիվներին»

Փետրվար 05,2014 16:47

Այսօր, ընդունելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց կազմակերպության աշխատանքը  Հայոց բանակի ամրապնդման գործում եւ հորդորեց գործունեությունն ավելի ակտիվացնել վեց հիմնական ուղղություններով:

Աշխատանքներն ակտիվացնել մարզերում, հատկապես` սահմանամերձ բնակավայրերում: Նախարարը սահմանը պաշտպանող զինվորին եւ սահմանամերձ շրջանների բնակիչներին դիտարկում է նույն հարթության վրա:

Ավելի աջակցել զինված ուժերում ազգային գաղափարական դաստիարակությանը:

Աջակցել հասարակության շրջանում սպայի դերի եւ հեղինակության բարձրացմանը:

Քարոզչական աշխատանքներ ծավալել բուհերում, որոնք կրտսեր սպայական կազմի համալրման աղբյուր են:

Աջակցել զինված ուժերի համալրման ռազմավարությանը` զորակոչ, պայմանագրային զինծառայողների համալրման ավելացում:

Ակտիվ գործունեություն ծավալել 2014 թվականին բանակում փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728