Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ իշխանությունների միջամտությունը ուկրաինական իրադարձություններին՝ Ուկրաինայի հնարավոր տրոհման սպառնալիք»․ Մարթա Այվազյան

Փետրվար 06,2014 21:30

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանին «Aravot.am»-ը հարցրեց, թե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ի՞նչ ազդեցություն են ունենում ԵՄ-ՌԴ հարաբերությունների վրա, կարո՞ղ ենք այդ հարաբերությունները ճգնաժամային համարել:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները բնականաբար լարվածություն առաջացրել են ԵՄ-ՌԴ հարաբերություններում, սակայն այս պահին իրավիճակը ես չէի բնորոշի որպես ճգնաժամային: Երկու կողմերն էլ ունեն բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ, փոխադարձ կախվածություն, եւ դեռ խուսափում են, մասնավորապես ԵՄ-ն, բացահայտ առճակատումից: Իրավիճակը կարող է փոխվել, եթե Սոչիի Օլիմպիական խաղերի ավարտից հետո ՌԴ իշխանությունները բացահայտ եւ առարկայական դարձնեն իրենց միջամտությունը Ուկրաինական իրադարձություններին, ստիպեն Ուկրաինայի իշխանություններին դիմել ուժային մեթոդների՝ դրանով առաջացնելով քաղաքացիական պատերազմի եւ, որպես դրա հետեւանք, Ուկրաինայի տրոհման սպառնալիք», նշեց Մարթա Այվազյանը:

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728