Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի մայրը ամբաստանյալի պաշտպանից պահանջեց՝ «պասսիվ մնացեք»․ (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 23:18

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով փետրվարի 6-ի  դատական նիստի  ժամանակ Լյուքսի հորեղբայր Մուրադ Մուրադյանը   ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի  պաշտպան  Երեմ Սարգսյանին ասաց. «Այդ հարցը, որ վաստակում եք…»: Պաշտպանը հակադարձեց. «Ես գիտեմ, թե իմ հացը ոնց եմ վաստակում, դուք չպետք է ասեք..»:

Վիճաբանության եւ աղմուկի պատճառով Երեմ Սարգսյանը  դատավորից ընդմիջում խնդրեց:  Ընդմիջման ժամանակ Լյուքսի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը  Երեմ Սարգսյանին  ասաց, որ Լյուքսը գրագետ երիտասարդ էր, «անմեղ կորուստ է եղել», եւ Երեմ Սարգսյանից պահանջեց.«Խնդրում եմ մի քիչ պասսիվ պահեք»:

Պաշտպան Սարգսյանն ասաց, որ իր աշխատանքը կատարում է օբյեկտիվության սահմաններում, դատարանը ինչ կորոշի, կորոշի,  դատարանում այսօր պարզվում է ,թե սպանության գործում դիտավորություն եղե՞լ է , թե ոչ, որ  բոլորի նպատակը պետք է  լինի  ճշմարտության բացահայտումը: Պաշտպանն ասաց. որ  հասկանում է  Լուիզա Ստեփանյանի վիշտը, սակայն թույլ չի տա  Լյուքսի հարազատներին՝ «3-րդ, 4-րդ անձանց»  իր հետ հարաբերություններ պարզել:

Տիկին Լուիզան Լյուքսի  մասին ասաց. «Բոլորը թերի մնաց, որ  կարող էր դատախազ եւ դատավոր դառնալ, պետությանը պիտանի մարդ դառնալ, բայց այսօր չկա, ինչո՞ւ համար եմ ես դատարանում, ի՞նչ գործ ունեմ  դատարանի հետ, զինվոր եմ ուղարկել: Այդ զինվորը(վկան-ծանոթ. Ո.Ս.) հենց որ դեմով շուռ գա ինձ, ես նրա մեջ իմ  որդուն եմ տեսնում ու հլա որ  սպասում եմ մինչեւ  գարնան գալստյանը: Բայց ո՞ւմ, ո՞ր զինվորի միջից իմ զինվորին գտնեմ»:  «Ես ձեզ շատ լավ հասկանում եմ»,-ասաց  Երեմ Սարգսյանը: «Եթե հասկանում եք, խնդրում եմ պասսիվ մնացեք, ինձ չբարկացնեք»,- պահանջեց  Լուիզա Ստեփանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728