Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում

Փետրվար 07,2014 22:36

Փետրվարի 7-ին, ժամը 17.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-4 ավտոճանապարհի 26 կմ-ում բախվել են «Մերսեդես E-200» մակնիշի 87 RR 707 (վարորդ՝ Հ. Դ., ծնվ. 1987 թ.) և «Վոլվո» մակնիշի 500 LU 68 պետհամարանիշերի (վարորդ՝ Ս. Գ, ծնվ. 1950 թ.) ավտո­մեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Խ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

 

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728