Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Անիի հնադարյա իրերը՝ Կարսի թանգարանում

Փետրվար 08,2014 19:43

Անիում 1965թ. պեղումների ժամանակ հայտնաբերված հնադարյա իրերը ցուցադրության համար տեղափոխվել են Կարսի թանգարան: Այդ իրերն ունեն առնվազն 2000 տարվա վաղեմություն: Գրում  է «Հուրիեթ» թերթը:

Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթին Ալփը ասել է, որ ամբողջ Անի քաղաքը առաջին կարգի հնագիտական տարածք էր հայտարարված, իսկ նրա շրջակա վայրերը՝ 3-րդ կարգի  «1965թ. սկսած այնտեղ պեղումներ են իրականացվում: Այդ ընթացքում հայտնաբերված կավե, մետաղյա, ապակյա գործերը և մետաղադրամները կցուցադրվեն Կարսի թանգարանում: 1965թ. պեղումները սկսվել են պրոֆեսոր Քեմալ Բալթանի ղեկավարությամբ: 1984-2004թթ. այն ղեկավարել է պրոֆեսոր Բեյհան Կարամաղարլըն: 2005թ. հինգ տարի պեղումներն առաջնորդել է պրոֆեսոր Յաշար Չորօղլուն: Կարսի թանգարանի տնօրինությունը 2001թ. նույնպես ղեկավարում է պեղումները»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728