Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Սոչիում մեկնարկեցին երկու հայաստանցիներ

Փետրվար 09,2014 21:37

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մեկնարկի ելան Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը: Նրանք «Լաուրա Արենայում» հանդես եկան 30 կմ սկիաթլոն մրցաձեւում: Սկիաթլոնի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցներն առաջին շրջանն անցնում են դասական ոճով, իսկ երկրորդը, դահուկները փոխելով՝ չմշկաոճով:Artur Eghoyan

Սերգեյ Միքայելյանը վերջնագիծը հատեց 1:13.16,6 արդյունքով եւ 67 մասնակիցների մեջ զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը, իսկ Արթուր Եղոյանը ցույց տվեց 1:17.44,5 արդյունք: Դա  օրվա 63-րդ ցուցանիշն էր:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728