Լրահոս
Օրվա լրահոսը

Որ տավուշցի շրջանավարտը մարզում մնալով՝ համապատասխան գործ ունենա

Փետրվար 10,2014 23:21

Փետրվարի 10-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին Իջեւանի տարածաշրջանի զինվորական ղեկավարներ, հիմնարկների, ուսումնական հաստատությունների տնօրեններ, գործարարներ, մասնաճյուղի դասախոսներ, Տավուշի մարզպետարանի վարչությունների  պետեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն ասաց, որ  մասնաճյուղի գիտխորհրդին կից ստեղծվում է արտաքին շահակիցների խորհուրդ: Տնօրենի խոսքերով՝ տարբեր փորձագետների կողմից մասնաճյուղի գործունեությունը   լավ գնահատականի է արժանացել,սակայն իրենց համար առավել արժեքավոր  է հասարակության գնահատականը եւ  կարեւորեց աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձրորակ  կադրերի պատրաստումը: Կարեւորվեց մարզում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ուսուցումը, որպեսզի շրջանավարտները  Տավուշում աշխատանք ունենան:  Նշվեց, որ բուհի մագիստրատուրայի շրջանավարտների 70 տոկոսը հետո աշխատանքի է անցնում Երեւանում: Տավուշի  համայնքապետարաններում հողաշինարարների պակաս կա, ուստի մասնաճյուղում բացվել է  «կադաստրային գործ» մասնագիտությունը:  Մարզում լրագրողների պակաս է զգացվում, մասնաճյուղում բանասիրություն սովորող ուսանողների մի մասը ուսանում է ժուռնալիստիկա: Մասնաճյուղում սովորում են մարզի հեռավոր  գյուղերից ուսանողներ, այդ պատճառով  նպատակահարմար է համարվել ուսումնական պլանից դուրս  «վարվեցողություն եւ էթիկա», «հիգիենայի կանոններ» առարկաների ուսուցումը:

Ծավալվեց շահագրգիռ քննարկում: «Մայիսյան կամուրջ» ռեստորանա-հյուրանոցային  համալիրի տնօրեն Վահագն Շուշանյանը նշեց  ուսանողների մեջ  իրենց ուսանած մասնագիտության նկատմամբ սիրո պակասը: Նրա խոսքերով՝ ամեն տարի «Սերվիս» մասնագիտություն ուսանող  4-5 հոգի արտադրական պրակտիկա են  անցնում իր ղեկավարած  օբյեկտում: Շուշանյանի խոսքերով՝  ինքը նրանց հարցնում է, թե նրանցից ո՞վ է սիրում իր ընտրած մասնագիտությունը, որպեսզի  ինքը սովորեցնի  այդ գործի հմտությունները, սակայն նման  ուսանողների չի հանդիպում: Սամվել Առաքելյանն ասաց, որ  ռեստորանա-հյուրանոցային բիզնեսի տարբեր ղեկավարներ աշխատակիցներին մասնագիտական առումով տարբեր պահանջներ են ներկայացնում եւ ինքը կողմնակից է, որպեսզի նրանք մասնաճյուղում  ընտրեն իրենց ապագա աշխատակիցներին:

Քննարկման ժամանակ կարեւորվեց մարզի հիմնարկությունների հետ ԵՊՀ Իջեւանի  մասնաճյուղի  սերտ կապը, դպրոցներում ուսուցման որակի բարձրացումը,   ռազմահայրենասիրական եւ հոգեւոր դաստիարակությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Suren says:

    Քանի Տավուշի մարզը ղեկավարում է ակադեմիկոս մարզպետ Ղուլարյանն ու նրա ,,հանճարեղ թիմը,, որևէ գրագետ կադր Տավուշում անելու գործ չի գտնելու:Տեղ կզբաղեցնեն կիսագրագետները,խնամի-բարեկամները, ,,կլյաուզնիկները,,, իսկ մանացածը ճիշտ կանեն ուղղակի այլ տեղերում աշխատանք փնտրեն ու սպասեն Տավուշի լուսավոր օրերին:Այ դրանից հետո հնարավոր կլինի շենացնել մեր չքնաղ Տավուշ աշխարհը:

  2. David says:

    Սուրեն, չմտածես, լուսավոր օրերը գալու են, բայց Տավուշի անունն է ուրիշ լինելու:Մի քիչ էլ սպասիր:Терпение горько, но его плод сладок.Мертвая страна, мертвое общество и мертвыи народ…Тот, кто хорошо подготовился к сражению, наполовину победил.Терпи.

  3. Vardan says:

    Չգիտեք, Ս. Առաքելյանն է Հանրապետության նախագահի պատվերը կատարում, թե հակառակը:Երկուսն էլ գրագետ տղեք են, պաշտոն ունեն:

  4. karen says:

    Սրա թեզ գրող էն բիձուն հիշում եք, չէ:Ցիլոն գլխին գալիս էր, սա վազելով դիմավորում տանում էր իրենց տուն:էդ մարդը վերջում մի անեկդոտ է պատմել, հիշում եք երևի:Խոսելն ավելորդ է:

  5. David says:

    Ժող ջան, մի օր փողոցից մի շուն իր ձագերի հետ վերցրի տարա էդ մարդու կաբինետ:Ասացի, նայիր, էս շներն էլ մայր ունեն:Դա հեչ, մեկի վրա շուն կհաչի, մեկի վրա շնագայլ, բայց վայ էն միլիոններին, որ շան նման վնգստալով են հատուցելու:.Ես իմ խոքը չեմ մոռացել :Տեր եմ:

  6. Ashot says:

    Շուշանյան, ԿԳԲ!Մայիսյան կամուրջ, Ս Առաքելյան:Էլ խոսել պետք չէ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728