Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Էշթոնը ԱՄՀ գործադիր տնօրենի հետ կքննարկի Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը

Փետրվար 11,2014 20:47

Եվրոմիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մտադիր է հինգշաբթի Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիսթին Լագարդի հետ հանդիպման ժամանակ քննարկել Ուկրաինայի հարցը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

Փետրվարի 10-ին Բրյուսելում կայացած Եվրոխորհրդարանի նիստի ժամանակ, խոսելով Ուկրաինային բարեփոխումներ իրականացնելու դիմաց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, Էշթոնն ասել է. «Հինգշաբթի ես կլինեմ Վաշինգտոնում: Ես հանդիպում կունենամ Քրիստին Լագարդի հետ, և քննարկման թեմաներից մեկը կլինի Ուկրաինան»:

Նիստի ժամանակ Էշթոնը նաև տեղեկացրել է, որ ինքը Ուկրաինայի իշխանություններին հստակ բացատրել է, թե ինչ ճնշումներ կարող են լինել իրենց վրա և համարում է, որ Կիևում իրեն հասկացել են:

Պատասխանելով հարցին, թե ինչ պատժամիջոցներ է հնարավոր կիրառվել Ուկրաինայի վրա, Էշթոնն ասել է, որ տարբերակներից ոչ մեկն օրակարգից հանված չէ. «Բայց կուզեի երկու բան ընդգծել: Առաջին հերթին՝ առաջ գնալու համար մենք ուզում ենք դրական քայլեր անել, եթե դա հնարավոր է: Եվ երկրորդ՝ [Ուկրաինայի] կառավարության, նախագահի հետ քննարկման ժամանակ ես շատ պարզ հասկացրեցի մեր անհանգստության մասին, և այն, որ մենք դիտարկում ենք մեր բոլոր տարբերակները: Ինձ թվում է, որ նրանք լավ հասկացան», – ասել է նա՝ եզրափակելով, – «Ճնշում և աջակցություն՝ մոտեցման երկու կողմերը, որ մենք ունենք»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728