Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ճանապարհաշինական ընկերության ղեկավարը հավաստիացնում է՝ սահմանագոտում կառուցվող ճանապարհն անվտանգ է

Փետրվար 11,2014 21:50

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ  տնօրեն Արծրունի Ղալումյանն ասաց, որ  Վազաշեն –Պառավաքար հատվածում կառուցվող, Ադրբեջանի հետ սահմանի վտանգավոր հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի այս տարվա հունիսին:  Պետբյուջեի 520 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվում է  3.2 կմ ճանապարհ: Ա.Ղալումյանը հավաստիացրեց, որ նոր ճանապարհն ադրբեջանական գնդակոծություններից ապահով է լինելու:  Նա տեղեկացրեց  նաեւ,որ  իրենց ընկերությունը Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհին կատարում է  3 շրջադարձերի  ընդլայնման աշխատանքներ: Ա. Ղալումյանի  վկայությամբ՝ իջեւանցի ճանապարհաշինարարների շնորհիվ լեռնային այդ ճանապարհը, ինչպես նաեւ ընկերության կողմից սպասարկվող մյուս ճանապարհներն այս  ձմռանը միշտ  երթեւեկելի են եղել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. marat says:

    Մարզի բնակչության անվտանգության երաշխիքների մասին արդեն հայտարարություններ
    է տալիս ,,Իջևանի ՃՇՇ,,ՓԲԸ տնօրենը,մարզպետի խնամին:Այս պետական այրը,ազգային ջոջը մի ժամանակ ԱԺ-ում անխոս պաշտպանում էր մարզի շահերը:Որքան հիշում եմ Ար- շակ Սադոյանը ԱԺ-ի մի քանի չխոսկանների համեմատեց տապանաքարերի հետ:Մարզ-
    պետի լոբբինգ-խնամու հայտարարության ֆորմատը մեզ հուշում է,որ դեռևս չեն անցել 10
    տարվա հնության խրախճանքի տրավմատիկ հետքերը: Այս արկածախնդրությունը ոչ մեկի
    համար փրկօղակ չի կարող դառնալ:,,Կյանքի ճանապարհի,,կառուցումը շատ ավելի լուրջ
    մոտեցումներ է պահանջում և շատ ավելի լուրջ իրականացնողներ:

  2. Arman says:

    Ինչ է նշանակում ՛՛Ա.Ղալումյանը հավաստիացրեց, որ նոր ճանապարհն ադրբեջանական գնդակոծություններից ապահով է լինելու՛՛: Հիշեցնենք, որ նախկին ճանապարհը նույնպես ապահով էր, քանի դեռ չէին կրակում, սակայն անվտանգ չէր: Ա.Ղալումյանը կարող է երաշխիքներ տալ ճանապարհաշինարարության հետ կապված հարցերի, այլ ոչ թե ադրբեջանական գնդակոծություններից ապահովման համար: Իհարկե հունիս ամսին, շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, տերևած ծառերը մասնակիորեն կփակեն հակառակորդի տեսադաշտը, սակայն զինվորական մտքի թռիչք ունեցող այդ մեծագույն ստրատեգները պետք է հիշեն նաև, որ գալու է տեևաթափի ժամանակը:
    Այս ամենը պարզապես ինքնախաբեություն է և գումարների մսխման հնարավորություն, իսկ ինչ վերաբերվում է անվտանգության երաշխիքներին, ապա այն միմիայն մեր զինվորն է ապահովելու:

  3. karp says:

    Ղուլարյանի կլանի սյուներից մեկի անվերապահ,կատեգորիկ կարծիքը ճանապարհի
    անվտանգության հետ կապված հասկանալի է:Զբազվածության խնդիր,ֆինանսական
    ոչ բարվոք վիճակ,ֆինանսական անհետաձգելի պարտավորություններ և այլն:Ճանա-
    պարհի մասին տրվող հարցազրույցներում անընդհատ խոսվում է անվտանգությունը
    ապահովող պատնեշների մասին՝այսինքն ճանապարհի որոշ մասեր գտնվում են
    ուղիղ նշանառության տակ:Պատահական չէ,որ որևէ ռազմական փորձագետ այդպիսի
    անվերապահ կարծիք չի հայտնում անվտանգ լինելու մասին:Խնդրում ենք հեղինակին
    հետագայում ներկայացնել նաև զինվորականների տեսակետը:

  4. Աննա says:

    Բոլորն ասեցին-վերջացրին,մնաց Ղալումյանն ասի:Ամեն դեպքում բոլորին քաջ հայտնի է, որ ոչ մի անվտանգ ճանապարհ էլ չի լինելու,ավելի մեծ տարածքով է վտանգավոր գումարած սողանքավտանգ լինելը:Հերթական ,,օտկատն է,, դա քաջ հայտնի է:Դեպի ու՞ր ենք գնում:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728