Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ հարուցվեց, երբ մարդը պահանջեց իր գումարը

Փետրվար 11,2014 22:28

Մոսկովաբնակ Ռուդիկ Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լիազորված անձ Սարգիս Խաչատրյանի միջոցով 2011թ. սեպտեմբերի 7-ին «իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով» 151. 500 ԱՄՆ դոլարին համարժեք 56.165.595 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խարդախության եղանակով փորձելով հափշտակել տուժողներ Ռոլանդ Ղոնյանին և Համլետ Ալոյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվող դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց տուժող Ռոլանդ Ղոնյանը: Նա ասաց, որ տնտեսական գործունեությամբ զբաղվել է 2000 թվականից: «Լենէսք» ընկերության մեջ են եղել կինը, 2 փեսաները, հարազատները:

Ընկերությունը զբաղվել է մեքենաների շահագործմամբ, սպասարկման աշխատանքներ են կատարել, եւ ըստ տուժողի, շահույթը կազմել է 20-30 000 դոլար:

Տուժողն ասաց, որ երբ ջրմուղը հայտարարություն է արել ջրատարների վրա ՀԷԿ-երի կառուցման համար, մասնակցել են մրցույթի եւ հաղթել:

Իրենք կատարել են հետախուզական, տեխնիկական աշխատանքներ, ապա դիմել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը լիցենզիան է տալիս: Ըստ տուժողի, որը նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, եղել շրջկոմի քարտուղար, քաղկոմի անդամ, նախկին գերագույն սովետի անդամ, ներկայումս գործարար, 2004-2005-ին ստացել են  լիցենզիա՝ 6 կայանների կառուցման նպատակով:

Սանկտ-Պետերբուրգում պատվիրել են հիդրոագրեգատներ,  գումարներ են փոխանցել:

Տուժողն Իրանում ծանոթացել է Ռուդիկ Բալասանյանի հետ, որը տեղեկացել  է իրենց ծրագրերի մասին, ասել՝ «մաքուր բիզնես է»:

Երկրորդ հանդիպման ժամանակ որոշել են միասին հավասար բաժնեմասով սկսել ՀԷԿ-երի կառուցումը: Նա հայտնեց, որ կայանը Նախիջեւանի սահմանի վրա էր, եւ հետագայում կայանների կառուցման հետ կապված հարցերով Դիմել է ՀՀ վարչապետին, ֆինանսների նախարարությանը:

Ծրագիրն ըստ տուժողի 900- 950 000 դոլար էր կազմել:

Ռուդիկ Բալասանյանը պարտավորվում է նախնական կանխիկ գումար տալ, 250 000 դոլարի չափով: Տուժողն ասաց, որ 2006թ.ապրիլի Ռ.Բալասանյանը իրեն առանց ստացականի տալիս է 80.200 դոլար գումար, հետագայում 200 000 դոլար: Տարիներ են անցնում, սակայն ըստ տուժողի, իրենք աշխատում են առանց շահույթի, իսկ գումար ներդնողն էլ անվերջ իր գումարներն է պահանջում:

Ռ.Բալասանյանի նկատմամբ տուժողն ասում է, որ ցուցաբերել է «մեծ չափով պահել ենք մարդկային էթիկան», բայց եւ փորձում է տարբեր միջոցներ գտնել Ռուդիկի գումարը տալու համար:

Ըստ նրա, իրենք պարտք էին մնացել 100 000 դոլար:

«Մտածում էինք ծեծ չլինի, ջարդ, ամոթ է, աղմուկ չլինի: Այդ ժամանակ զանգեց, թե նորմալ չեք զբաղվում ես իմ մարդը կբերեմ»,-տուժողին ասել էր Բալասանյանը:

Այդ խոսակցությունը շարունակվել էր Ղափանում, ինչը ըստ Ղոնյանի իրեն ժամկետ տալու նման էր: «Անհանգիստ էի, երեխա ունեի, թոռներ, երիտասարդ փեսա, բանականությամբ ուզում էի կարգավորվել»,-ասաց տուժողը: Ըստ նրա, ինքը պարտքը փոխանցել է գյուղնախարարի տեղակալ Վարդան Կարապետյանի միջոցով, եւ ընդհանուր 355 000 դոլար գումար է տվել Ռուդիկ Բալասանյանին, որը սակայն ասել է, թե իրեն պարտք է տուժողը 100 000 դոլար գումարը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728