Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու. «Խուլիգանության կասկածանք կա, բայց դեռ տեղեկությունները նախնական են»

Փետրվար 12,2014 23:34

«Իրավական գնահատականը, թե ինչ մեղադրանքի կասկածանքով են ՀԱԿ իրազեկող խմբի անդամները ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվել մենք կճշտենք իրավիճակը հասկանալուց հետո: Այդ մասին հանդես կգանք հայտարարությունով»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԿ իրազեկող խմբի անդամները ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցին: Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս պահին տվյալները կցկտուր են ու հավելեց. «Կասկածանք կա խուլիգանության մեղադրանքով, բայց դեռ տեղեկությունները նախնական են, մեզ պետք է իրավիճակն ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք: Որպեսզի ամբողջական լինի պատկերը, պետք է հանդիպենք, զրուցենք, հասկանանք ինչ ծավալի խախտումներ են եղել դրանք, ինչպես են արձանագրվել: Հավանաբար, այդ ամենի մասին ես տեղեկանքով հանդես կգամ»: Ամփոփելով խոսքը պարոն Խաչատրյանն ասաց. «Ակնհայտ է այն, որ վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, որ ոստիկանությունը բիրտ միջամտություն է ցուցաբերում: Ակնհայտորեն սա միտված է մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը խոչընդոտելուն,  խափանելուն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728