Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ում 1300 խախտում է հայտնաբերվել․ «Փաստիֆո»

Փետրվար 13,2014 21:42

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին  65 մլն դրամով տուգանելու որոշում է կայացրել:

«Փաստիֆո»-ի խնդրանքով՝ տեսչության պետ Լևոն Խալիկյանը որոշ մանրամասներ է ներկայացրել «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում կայացած ստուգումների, դրանց արդյունքում կիրառված տուգանքի  վերաբերյալ:

Մեր զրուցակիցը մասնավորապես հայտնեց, որ փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում վերջնականապես պետք է որոշվեր, թե ինչ տուգանքի է ենթարկվելու «Վաղարշ և որդիներ կոնցեռնը»:

Սակայն կազմակերպության տնօրեն Նունե Նալբանդյանը և կոնցեռնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նիստին չեն ներկայացել, փոխարենը ներկայացել են Վ.Աբրահամյանի որդին, ով ներկայացել է իբրև հոր խորհրդական և անվտանգության աշխատակիցը: Նրանք, սակայն, լիազորագիր չեն ունեցել՝ նիստին մասնակցելու համար, բայց տեսչությունում թույլ են տվել` ընդունելով նաև նրանց ներկայացրած փաստաթղթերը:

Իսկ հաջորդ օրն արդեն Աբրահամյանի որդին ներկայացել է իրավաբանի ուղեկցությամբ, որն արդեն ունեցել է նաև համապատասխան լիազորագիր՝ Նունե Նալբանդյանի կողմից տրված: Նրան էլ հենց հանձնվել է նիստի արդյունքում կայացված որոշումը` ընկերությանը 65 մլն դրամով տուգանելու մասին:

Տեսչության պետ Լևոն Խալիկյանի խոսքով՝ ընկերությունը կամ եռօրյա ժամկետում պետք է վճարի տուգանքը, կամ այն պետք է բողոքարկի դատարանում:

Իսկ այս խախտումներից յուրաքանչյուրի համար նախատեսված տուգանքը 50 000 դրամ է: Այլ կերպ ասած, «Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ում դեկտեմբերի 9-13-ը կատարված ստուգումների ժամանակ 1300 խախտում է արձանագրվել:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Փաստիֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728