Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյանը բանակի հոբելյանը մարզում չնշելու մասին. «Պետք է հիշվեին կռված, զոհված տղաները»

Փետրվար 13,2014 22:51

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ, ԵԿՄ անդամ Սամվել Բեգլարյանին խնդրեցինք արտահայտել այն փաստի առթիվ, որ հունվարի 28-ին սահմանամերձ Տավուշի մարզում միջոցառումներով չնշվեց հայոց բանակի 22-ամյա հոբելյանը:

Նա ասաց. «Ես համացանցում եմ կարդացել այդ մասին, մնացել եմ ապշած եւ զարմացած, չգիտեմ, թե ինչու չի արվել: Մեր բանակը կայացած այն կառույցն է, որի տոնն, անպայման, պետք է նշվեր: Գերմանիան հարձակվեց, որովհետեւ բանակ ուներ, Խորհրդային Միությունը պաշտպանվում էր, ուներ բանակ: Հայոց բանակը աշխարհի եզակի բանակներից է, որ կայացավ պատերազմի ընթացքում: Մեր բանակի մյուս առանձնահատկություններից է, որ այն չեն ստեղծել շտաբային հրամանատարները՝ ուստավներով: Դրա հիմնադիրները քաղաքացիական անձինք են, սակայն կռիվների բոցով անցած:

Մեր բանակը աշխարհի ամենաժողովրդական բանակն է, երեւի աշխարհում այսպիսի բանակ, որ այդքան կապված է ժողովրդի հետ, չկա: Պետք է նշվեր եւ ասվեր այս առանձնահատկությունը: Պետք է նշվեր, հիշվեին կռված, զոհված տղաները: Պետք է ասվեր, որ աշխարհի շատ երկրների բանակներ չունեն այն վստահությունը, որ դրանց զինվորները ծառայեն խաղաղապահ զորքերում: Հայաստանի 22 տարեկան բանակը վայելում է այդ վստահությունը, եւ այդ վստահությունը ձեռք է բերվել մեր սահմաններում՝ Ղարաբաղից մինչեւ Նոյեմբերյան: Մեր բանակի մյուս առանձնահատկությունն այն է, որ երկու պետություն է պահում, դա ֆենոմենալ բան է: Զարմացած եմ, որ բանակի տոնը չի նշվել, պատճառը չգիտեմ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. nver says:

    Տերովին տերնա տարել անտերն էլ…մեր մարզպետի համար կա փողի կուլտ , իսկ էնպիսի էժան բաներ ինչպիսիք են հայրենիք , ազգ, բանակ նրա համար զրոյական արժեք ունեն Հետո էլ ընկել էք սոխի ու սխտորի քաղցրն եք ուզում որոշել? անիմաստ է զբաղմունք է պարոնայք

  2. Arman says:

    Շնորհակալ ենք Ս.Բեգլարյանից ՀՀ բանակի կայացման գործում ունեցած ներդրման և համարժեք մտքերի համար: Ինչ վերաբերվում է Տավուշի մարզում ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանը չնշելուն, ապա անշուշտ դա իր պատճառներն ունի: Նախ մարզի այն ՛՛ջոջերը՛՛, ովքեր ի պաշտոնե պետք է զբաղվեին այդ հարցով, ոչ միայն բանակում չեն ծառայել, այլև խուսափել են մարտական գործողություններին մասնակցելուց՝ Արմեն Ղուլարյան, Լևոն Սարգսյան, Վահե Վարդապետյան, Սամվել Առաքելյան և այոք: Չնայած թիկունքային առնետների այս խնբից մարզպետին հաջողվել է իր պաշտոնական դիրքն օգտագործելով գնդապետի կոչման արժանանալ, սակայն միևնույն է, նրանք իրենց տեսակով չեն կարողանում ներել այն բոլոր տղաներին, ովքեր ժամանակին իրենցից և հայրենասեր են գտնվել և հեռատես, ում համար հայրենիքի պաշտպանությունն ու բանակի ստեղծումը գերխնդիր եղել: Տավուշի մարզպետը նույնիսկ իր հեռուստաընկերությունով չի անդրադարձել բանակի օրվան, քանի որ նա իր խորհրդականի հետ միասին զբաղված են ազերիներին գովերգելու միջոցով նոր հայրենիքի փնտրտուքով: Ցավալի է, որ ժողովուրդն այս բախտախնդիր արարածներին միայն գնահատական տալու իրավունք ունի, այլ ոչ թե որոշում կայացնելու: Ստացվում է, որ եթե սրանք են պաշտոնավարում, ապա այս ստոր քաղաքականությունն է ճիտ? Ոչ, ոչ ոչ…

  3. Աննա says:

    Տավուշի մարզպետին բացի ,,օտկատներից,, ուրիշ ոչինչ հետաքրքիր չէ,դրա համար էլ բանակի տոնը չի նշվել:Որևէ տեղ նրա անտարբերությունը մարզի վերաբերյալ չի երևում,քանի որ ստուգելու գալիս են այն չինովնիկները՝ ովքեր նրա ,,ձեռքից սնվում են,,:Գնում են Երևան,ներկայացնում են,որ մարզում ամեն ինչ հրաշալի է,բոլորը երջանիկ են, արտագաղթ չկա,այնքան երիտասարդ ընտանիքներ կան,այնքան երեխաներ են ծնվել,որ մի քանի տարուց ողջ հանրապետության զորակոչն ապահովվելու է միայն տավուշեցիներով: Ողբալի իրավիճակ է,սրա վերջը բոլորովին չի երևում:

  4. karp says:

    Անկախ Հայաստանի միակ կայացած կառույցը բանակն է:Արդեն 23 տարի այդ բանակը
    գտնվում է խրամատներում:Ժամանակակից աշխարհում դա բացառիկ երևույթ է:Այդ
    համակարգը ունի ևս մեկ առանձնահատկություն՝այն ամբողջովին հիմնված է երիտա –
    սարդության վրա:Բանակի հետ կապված նեգատիվ երևույթները ամբողջովին պատկա-
    նում են մեր հասարակությանը և խորքային չեն այդ կառույցի համար:Տավուշի սահմա-
    նամերձ մարզի իշխանությունների գործունեությունը 100 տոկոսով,նորից եմ կրկնում 100
    տոկոսով, պետք է ողղված լիմի բանակային խնդիրների իրականացմանը:ՄԵՆՔ ԱՅԼ
    ՀԱՐՑ ԿԱՄ ԱՅԼ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ:Մարզային իշխանությունը ի դեմս Ա.Ղուլար-
    յանի զբաղված է ինքնանպատակ,էգոիստական խնդիրների լուծմամբ՝կապիտալի կու –
    տակում,հիմնական միջոցների զավթում,կլանային կառույցի ամրապնդում:Սահմանա-
    մերձ մարզի ղեկավարը պետք է կամք,եռանդ,ունակություններ ունենա մարզի տնտեսու-
    թյունը հզորացնելու և այն նպատակաուղղելու նշածս բնագավառին:Գոնե գնդապետի ու- սադիրները պարոն Ղուլարյանին պետք է հուշեին այդ օրվա խորհրդանշանական լինելու
    մասին:
    դիրները պարոն Ղուլարյանին

  5. karp says:

    Անկախ Հայաստանի միակ կայացած կառույցը բանակն է:Արդեն 23 տարի այդ բանակը գտնվում է խրամատներում:Ժամանակակից աշխարհում դա բացառիկ երևույթ է:Այդ համակարգը ունի ևս մեկ առանձնահատկություն՝այն ամբողջովին հիմնված է երիտա – սարդության վրա:Բանակի հետ կապված նեգատիվ երևույթները ամբողջովին պատկա- նում են մեր հասարակությանը և խորքային չեն այդ կառույցի համար:Տավուշի սահմա- նամերձ մարզի իշխանությունների գործունեությունը 100 տոկոսով,նորից եմ կրկնում 100 տոկոսով, պետք է ողղված լիմի բանակային խնդիրների իրականացմանը:ՄԵՆՔ ԱՅԼ ՀԱՐՑ ԿԱՄ ԱՅԼ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ:Մարզային իշխանությունը ի դեմս Ա.Ղուլար- յանի զբաղված է ինքնանպատակ,էգոիստական խնդիրների լուծմամբ՝կապիտալի կու – տակում,հիմնական միջոցների զավթում,կլանային կառույցի ամրապնդում:Սահմանա- մերձ մարզի ղեկավարը պետք է կամք,եռանդ,ունակություններ ունենա մարզի տնտեսու- թյունը հզորացնելու և այն նպատակաուղղելու նշածս բնագավառին:Գոնե գնդապետի ու- սադիրները պարոն Ղուլարյանին պետք է հուշեին այդ օրվա խորհրդանշանական լինելու մասին:

  6. hovhannes says:

    Մարզպետը պետք է լավ հիշի,որ իր և իր մերձավոր վերնախավի խոշոր չափերի հասնող
    ունեցվածքը գտնվում է Տավուշի մարզում և չեն կարող շքեղ առանձնատները,Աղստևի
    ափին կառուցված բազմահարկ ,,խրճիթները,,տեղափոխել այլ երկրներ:Մեր ժողովուրդը
    առայժմ ունի միայն մեկ հարստություն՝դա իր անվտանգության միակ երաշխիքը հանդի- սացող բանակն է:Մոռանալ բանակի հետ կապված որևէ հարց,անտեսել որևէ սուրբ օր
    կամ խորհրդանշան աններելի է իշխանության ցանկացած օղակի համար,առավել ևս սահ-
    մանամերձ Տավուշի ղեկավարության համար:

  7. Garegin says:

    Արմանի կողմից Տավուշի մարզպետին, տեղակալներին ու Իջևանի ՀՀԿ ղեկավարին ՛՛առնետ՛՛ բնորոշելը խիստ տեղին է, քանի որ նրանց հասակակից իջևանցիները հիշում են, թե ինչպես տխրահռչակ ՛՛Կոլցո՛՛ օպերացիայից և դրան հաջորդող դեպքերից հետո առնետանմանները Հայի մի պահ սասանվելը որպես խորտակման վտանգ ընկալեցին ու դիմեցին փախուստի: Այս իրավիճակում անտրամաբանականն այն է, որ բնության մեջ բնականոն ընտրության շնորհիվ թույլերը ոչնչանում են, իսկ ուժեղները գոյատևում ու զարգանում, սակայն Տավուշում հակառակ պրոցեսն է կատարվում, կամ իրոք որ գործ ունենք առնետների հետ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728