Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված ընդունելություն

Փետրվար 14,2014 22:20

 Փետրվարի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Զինված ուժերի, պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռուսաստանյան հասարակական, գիտական ոլորտի անվանի  գործիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր ելույթում անդրադարձել է Հայոց բանակի կազմավորման պատմությանը՝ ոգեկոչելով հայրենիքի սահմանների պաշտպանության անմահ հերոսների հիշատակը:  ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ հայոց բանակի կազմավորման օրն Անկախ Հայաստանի զինվորի խրոխտության, հայրենասիրության և միասնության ուժը խորհրդանշող համազգային տոնն է: «Հպարտությամբ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն անցել է բանակաշինության մեծ ճանապարհ և այսօր ունի մարտունակ ու ժամանակի շնչով վերազինված բանակ, որը շարունակում է լինել մեր երկրի անվտանգ կյանքի երաշխավորը», – ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Դեսպան Եսայանն իր խոսքում անդրադարձել է նաև ՀՀ և ՌԴ միջև ռազմական համագործակցության կարևորությանն ու առանցքային հարցերին:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ հուշամեդալների հանձնման հանդիսավոր արարողություն: Մոսկվայի թիվ 15 քաղաքային հիվանդանոցի Նյարդավիրաբուժական բաժնի վարիչ Ս.Սարիբեկյանը պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության՝ «Ռազմական համագործակցություն» մեդալով, իսկ ՌԴ Զինված ուժերի գնդապետ Ս.Պրիսյաժնին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված «Հոբելյանական» մեդալով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728