Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօրինությունները միացյալ ուժերով ենք հաղթելու». (Տեսանյութ)

Փետրվար 21,2014 21:55

«Դե!մ եմ» կոչերով բազմաթիվ քաղաքացիներ այսօր Մատենադարանից շարժվեցին Երեւանի փողոցներով՝ կոչ անելով բոլորին միանալ ակցիային: Թմբուկներով  եւ լեդ տեսակի լուսարձակներով  ուղեկցվող  «Լուսավորման» երթին միանում էին նաեւ պատահական քաղաքացիներ: Երթուղին Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության հրապարակ էր: «Անօրինությունները միացյալ ուժերով ենք հաղթելու», -հայտարարում էին ակցիայի մասնակիցները, ինչին ի պատասխան ամբոխը բացականչում էր՝ այո, դեմ ենք:

MHM85518-copy

Երթի մասնակիցներն առավել բուռն արձագանքեցին Հանրապետության հրապարակում, հասնելով Կառավարության շենքի դիմաց մի քանի անգամ կանգնեցին: Երթի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Ասում ենք՝ մենք հո ախմախ չե՞նք, բա որ  Հանրապետության 80 տոկոսը դեմ է, բա դու ի՞նչ եք»:

«Այսօր պահն է, որ տեր կանգնենք մեր իրավունքներին», բացականչելով երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Մանրամասները տեսանյութերում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728